Ադրբեջանում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել․ հոսպիտալացվել է 21 աշակերտ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքվի մոտակայքում գտնվող Բինե գյուղի չորս դպրոցում զանգվածային թունավորումներ են տեղի ունեցել, 21 աշակերտ հոսպիտալացվել է։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Ադրբեջանի Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման ասոցիացիայի մամուլի ծառայությանը հղումով։
«Բինա գյուղում երեխաների թունավորման դեպքի առթիվ Շտապօգնության և անհապաղ բուժօգնության հանրապետական կենտրոնում ահազանգեր են ստացվել գյուղի 88, 117, 121 և 149 միջնակարգ դպրոցներից, ինչպես նաև տարբեր բնակելի տներից։ Սաբունչու շրջանի բժշկական կենտրոնին կից թիվ 5 մանկական ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել 21 երեխա»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բոլոր երեխաները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն։ Հայտնի է, որ հոսպիտալացված երեխաները դոներ էին կերեն, որը գնել էին Բինեի հանրային սննդի կետերից մեկից։