Գնում ենք դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Իլոն Մասկ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը պատմել է մարդկության համար ամենավատ սցենարի մասին, եթե շարունակվի Արեւելքի եւ Արեւմուտքի դիմակայությունը։
«Ես կարծում եմ, որ ամենակարեւոր հարցը «ինչպե՞ս խուսափել երրորդ համաշխարհային պատերազմից»-ն է։ Այս տարբեր հակամարտությունները... քաղաքակրթական ռիսկեր են պարունակում։ Երրորդ համաշխարհային պատերազմը քաղաքակրթական ռիսկ է, որը, գուցե չհաղթահարենք։ Ես կարծում եմ, որ մենք ցանկանում ենք առաջնահերթ դարձնել երրորդ համաշխարհային պատերազմի կանխումը, սա՛ նշանակություն ունի»,- ասել է Մասկը՝ պատասխանելով Fox News-ի նախկին հաղորդավար Թաքեր Կառլսոնի հարցին։
Մասկը նախազգուշացրել է, որ անգամ աննշան հակամարտությունը կարող է վերաճել գլոբալ ճգնաժամի, եթե այն անհապաղ չլուծվի՝ զուգահեռներ անցկացնելով այն իրադարձությունների միջեւ, որոնք հանգեցրել են Առաջին համաշխարհայինին։
Ավելին՝ այստեղ