Ստամբուլի՝ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ հնարավոր երկրաշարժին կարող է հաջորդել ցունամին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի Բողազիչի համալսարանի ակադեմիկոս, դոցենտ Դողան Քալաֆաթը հայտարարել է, որ մոտ ապագայում Ստամբուլում հնարավոր տեղի ունենալիք երկրաշարժը կարող է հանգեցնել ցունամիի, գրում է Ermenihaber-ը։
Քալաֆաթը պնդել է նաև, որ երկրաշարժը ուժգնությունը կարող է հասնել մինչև 7.2 մագնիտուդի:
Հիշյալ հայտարարությունները ակադեմիկոսն արել է Թրակիայի համալսարանի հովանու ներքո Բալկանյան կոնգրեսի կենտրոնում կազմակերպված «Երկրաշարժ բոլոր ուղղություններով» սիմպոզիումում (գիտական որևէ կարգի խնդրի նվիրված միջազգային խորհրդակցություն):
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ օգոստոսին, ճապոնացի սեյսմոլոգ, ավագ ինժեներ Յոշինորի Մորիվակին էր կանխատեսումներ արել Թուրքիայում հնարավոր երկրաշարժերի վերաբերյալ: Խոսքն այս դեպքում Մարմարայի նահանգում հնարավոր երկրաշարժի մասին էր։
Մորիվակին նշել էր, որ հնարավոր է տեղի ունենա 7․6-ից մինչև 7․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այն կարող է տեղի ունենալ 1 տարի հետո, 1 ամիս անց գուցե նույնիսկ 1 շաբաթ անց։
Ավելին՝ այստեղ