Ուկրաինան կարող է 61,4 միլիարդ դոլարի օգնություն ստանալ ԱՄՆ-ից. Ուկրաինայի դեսպան
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան կարող է 61,4 միլիարդ դոլարի օգնություն ստանալ ԱՄՆ-ից։ Միջոցների մեծ մասը ուղղվելու է պաշտպանական ոլորտին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան։
Հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից ընդհանուր 105 միլիարդ դոլար է խնդրել։ Դրանից Ուկրաինան կարող է ստանալ 61,4 միլիարդ դոլար, պարզաբանել է Մարկարովան։
Ավելի վաղ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Ուկրաինայի և Իսրայելի հաջողությունը կենսական նշանակություն ունի ԱՄՆ ազգային անվտանգության համար։