Բայրամովը և Պետդեպարտամենտի ներկայացուցիչը անդրադարձել են Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը և ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը այսօր Բաքվում քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները։
Հարավային Կովկասում տիրող իրավիճակը Բաքվում քննարկել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյում ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Ջոշուա Հեքը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Միացյալ Նահանգների համագործակցության հարցերը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները», - հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։