Վրաստանի իշխանությունները հայտարարել են հնարավոր միջուկային պատերազմին նախապատրաստվելու մասին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում տարածաշրջանում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը նախապատրաստվելու համար։ Այս մասին խորհրդարանում փակ լսումներից հետո լրագրողներին ասել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պետ Գրիգոլ Լիլուաշվիլին: Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Ներկայիս մարտահրավերները չեն բացառում միջուկային զենքի օգտագործումը տարածաշրջանում, ուստի մենք պետք է զգույշ և խելամիտ քաղաքականություն վարենք»,- ասել է Լիլուաշվիլին՝ ակնհայտ նկատի ունենալով Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում։
Պետանվտանգության ծառայության ղեկավարի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը «միջուկային պատերազմի դեպքում հատուկ ծրագիր է մշակել», ըստ որի՝ «յուրաքանչյուր գերատեսչության համար նախատեսված է սցենար և գործողությունների ծրագիր»։ Մասնավորապես, Առողջապահության նախարարությունը «արդեն կազմել է դեղերի ցանկը», որոնք կբաշխվեն բնակչության շրջանում միջուկային պատերազմի ժամանակ, ինչպես նաև սահմանել է տուժածների շտապ բժշկական օգնության ալգորիթմ։
Շարունակությունն՝ այստեղ