Իրանը Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման մասին Բլինքենի հարցը վերահասցեագրել է ադրբեջանցիներին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է հրապարակումն այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախազգուշացրել է օրենսդիրներին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման մասին առաջիկա շաբաթներին։
«Այդ հարցին պետք է պատասխանեն ադրբեջանցի գոծընկերները, բայց Իրանի համար կարեւոր են Կովկասի խաղաղությունն ու կայունությունը»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանաանին, տեղեկացրել է IRNA-ն։
Ավելի վաղ ամերիկյան Politico-ն տեղեկացրել էր, որ Բլինքենը անցած շաբաթ նախազգուշացրել էր օրենսդիրների խմբին, որ իր գերատեսչությունը դիտարկում է այն հնարավորությունը, որ Ադրբեջանը կարող է շուտով ներխուժել Հայաստան։
Պարբերականի աղբյուրները հավաստիացնում են, որ հոկտեմբերի 3-ի հեռախոսազրույցում օրենսդիրները պահանջել էին Բլինքենից հնարավոր միջոցներ ձեռնարկել Ալիեւի դեմ։
Շարունակությունն՝ այստեղ