Կայծակը հարվածել է Թուրքիա թռչող ինքնաթիռին․ ինքնաթիռում եղել է 178 մարդ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կայծակը հարվածել է Գերմանիայից Թուրքիա թռչող Condor Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռին։ Հայտնել է Airportia պորտալը։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը՝ հոկտեմբերի 15-ին, երբ օդանավը բարձրանում էր Համբուրգի թռիչքուղուց։ Ինքնաթիռը սկզբում շարունակել է բարձրանալ, հետո որոշել է մեկնել Մյունխեն, որտեղ վայրէջք է կատարել։
Հայտնի է, որ փոխարինված A320-200-ը շարունակել է թռիչքը և Անթալիա է ժամանել մոտ երկու ժամ ուշացումով։ Ինքնաթիռում եղել է 178 մարդ։