Իսրայելական օդուժը հարվածել է Հալեպի միջազգային օդանավակայանին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելցի զինվորականները հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի միջազգային օդանավակայանին: Այս մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը։
Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Վնասվել է թռիչքուղին։ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը:
Ինչպես նշել է հեռուստաալիքը, Հալեպի միջազգային օդանավակայանը սկսել էր գործել հոկտեմբերի 14-ի առավոտյան՝ իսրայելական նախորդ հարվածներից երկու օր չանցած:
Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը, հրթիռային հարվածից հետո օդանավակայանը կրկին շարքից դուրս է եկել: