Ղազախստանը սկզբունքորեն դեմ է տնտեսական պատժամիջոցների կիրառմանը. Տոկաև
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղազախստանը սկզբունքորեն դեմ է տնտեսական պատժամիջոցների կիրառմանը, որոնք ամենաաղետալի բացասական ազդեցությունն են ունենում համաշխարհային առևտրի և պետությունների բարեկեցության վրա։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ելույթ ունենալով Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում։
Նրա կարծիքով՝ պետք է հատուկ ուշադրություն դարձնել առևտրային խոչընդոտների վերացմանը, բարենպաստ սակագնային պայմանների ստեղծմանը և վարչական ընթացակարգերի պարզեցմանը։
Տոկաևը նշել է Համագործակցության տարածքում տրանսպորտային միջանցքների զարգացման կարևորությունը։ «Մենք պետք է օգտվենք մեր յուրահատուկ աշխարհագրական առավելություններից և միացնենք համաշխարհային շուկաները՝ մեր տարածաշրջանը դարձնելով ամենամեծ տրանսպորտային և լոգիստիկ հանգույցը: Աշխարհի նոր տնտեսական աշխարհագրության ձևավորման և առևտրային հոսքերի աճի համատեքստում այս ուղղությունը ձեռք է բերում ռազմավարական նշանակություն։ Այսօր Եվրոպայի և Ասիայի միջև ցամաքային տարանցիկ փոխադրումների մոտ 80%-ն անցնում է Ղազախստանով։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում անդրկասպյան տրանսպորտային երթուղու, Հյուսիս-Հարավ միջանցքի հետագա զարգացմանը, ինչպես նաև Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղու հնարավորությունների լիարժեք օգտագործմանը։ Ղազախստանը նպատակ ունի արագացնել Դոստիկ-Մոյնթի, Բախտի-Այագոզ, Դարբազա-Մաքթաարալ երկաթուղային նախագծերի իրականացումը»,- նշել է նա։