Ադրբեջանցի պաշտոնյան սպառնում է Հայաստանին եւ ծաղրում
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը մտահոգություն է հայտնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգումների կապակցությամբ։
Այս մասին ասվում է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ պաշտոնական մամուլում հրապարակված հոդվածում։
Նրա խոսքով, ամեն բաց թողնված օրը, քանի դեռ չի կնքվել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, Հայաստանին մոտեցնում է ավելի մեծ կորուստների։ Ուսուբովն ընդգծել է, որ Հայաստանն ու նրա ժողովուրդը զգալի կորուստներն են կրել ղարաբաղյան հակամարտության պատճառով։
«Քաղաքական քաոսը, տնտեսական և սոցիալական անկումը, կոռումպացված պետական ապարատը, ջախջախված բանակը և խայտառակ պարտությունը, վերջապես, քաղաքացիական հակասությունները, զանգվածային արտագաղթը և հայ ժողովրդի ողբերգություններն արտացոլող այլ նմանատիպ գործոններ վկայում են այն մասին, որ Հայաստանն արդեն կանգնած է անդառնալի վերջնական փլուզման եզրին»,-նշել է Ուսուբովը։
Միևնույն ժամանակ, ԱԽ քարտուղարն ընդգծել է երկրի պատմության մեջ նոր էջ բացելու՝ հայ հասարակության կոչերը՝ ասելով, որ նման տրամադրությունները «հույս են տալիս, որ Հայաստանը դեռ կձգտի խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը»։
Ավելին՝ այստեղ