Իսրայելում և Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1600-ի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելում և Գազայի հատվածում երկու կողմերի զոհերի թիվը հասել է 1600-ի, ավելի քան 6400 մարդ է վիրավորվել, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Գազայի հատվածից զանգվածային տեղահանումները շարունակվել են վերջին 24 ժամվա ընթացքում, տեղահանվածների թիվը հասել է 187 518-ի և ակնկալվում է, որ կավելանա:
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ գերեվարել և Գազայի հատված է տեղափոխել մոտ 150 մարդու։
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը և նրա զինված խմբավորումները Գազայի հատվածից ներխուժեցին Իսրայել։ Իսրայելը պաշտոնապես պատերազմ հայտարարեց ՀԱՄԱՍ-ին՝ սկսելով խոշոր ռազմական գործողություն Գազայի հատվածում։