Նոր տվյալներ. որքան են կազմում Իսրայելի և Պաղեստինի կորուստներն այս պահին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը ստանձնել է իսրայելական բանակի երեք դիրքերի գնդակոծության պատասխանատվությունը: Իսրայելի պաշտպանության բանակը կիրակի օրը ավելի վաղ հայտարարել էր Լիբանանի շրջաններից մեկի ուղղությամբ հարվածների մասին` ի պատասխան գնդակոծության: Լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքը նշում է, որ հարվածների է ենթարկվել Լիբանանի հարավում գտնվող Քֆար-Շուբա գյուղը:
«Պաղեստինի դիմադրության ուժերի հետ համերաշխությունից ելնելով՝ մեր մի խումբ մարտիկներ այսօր առավոտյան հարձակվել են սիոնիստների բանակի երեք դիրքերի վրա լիբանանյան օկուպացված Շեբաա ֆերմաների մոտ»,- ասված է «Հեզբոլլահի» հայտարարության մեջ, որը ստացել է ՌԻԱ Նովոստին։
Հարվածները հասցվել են մեծ քանակությամբ հրթիռներով ու արկերով, այդ թվում՝ իսրայելական բանակի ՌԼԿ-ի ուղղությամբ, «ուղիղ խոցում է» եղել, նշել է շարժումը։ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 256-ի, ևս 1788 մարդ տուժել է, հայտնում է Times of Israel թերթը հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը:
Ավելին` այստեղ