Զելենսկու կինը գերթանկարժեք զարդ է գնել Ուկրաինական պատերազմի ֆոնին և հայտնվել սկանդալի կենտրոնում
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ելենա Զելենսկայան ավելի քան 1,1 մլն դոլար է ծախսել Նյու Յորքի Cartier խանութում, մինչ նրա ամուսինն առաջին անգամ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ խոսելով Ուկրաինայի աղետների մասին. գրում են ամերիկյան լրատվամիջոցները։
Ուկրաինայի առաջին տիկնոջ այցը բուտիկ ավարտվել է սկանդալով։ Նա կոպտել է իրեն օգնել փորձող աշխատակցուհուն, ինչից հետո աշխատակցուհին ազատվել է աշխատանքից։ Նրա խոսքով՝ Զելենսկայան, շրջապատված անվտանգության աշխատակիցներով, գնել է ավելի քան 1,1 միլիոն դոլար արժողությամբ մի քանի պրեմիում զարդեր։ Այդ մասին է վկայում Ուկրաինայի առաջին տիկնոջ գնման անդորրագրի պատճենը, որը պատճենել է նախկին աշխատակիցը։