ԱՄՆ-ն որոշել է Պուտինին չհրավիրել ԱԽՏՀ գագաթնաժողովին․ ՌԴ ԱԳՆ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնությանը տեղեկացրել է, որ Վաշինգտոնը չի հրավիրի մի շարք առաջնորդների, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինին, Սան Ֆրանցիսկոյում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Մարատ Բերդիևին։
ԱՄՆ-ում այս որոշումը բացատրվել է այս առաջնորդների նկատմամբ պատժամիջոցային սահմանափակումների առկայությամբ։ Բերդիևը նշել է, որ Մոսկվան հարցում է ուղարկել Վաշինգտոնին՝ կոչ անելով կատարել ԱԽՏՀ նախագահ երկրի իր պարտականությունները և հրավեր ուղարկել ՌԴ նախագահին։
Ավելին՝ այստեղ