Ամուսնական զույգը սպանել է ամուսնու մորը, քանի որ վերջինս խանգարում էր նրանց ապրել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սվերդլովսկի մարզում ամուսնական զույգը սպանել է ամուսնու մորը, քանի որ վերջինս խանգարում է նրանց կյանքին։ Ողբերգությունը տեղի է ունեցել Աչիցկի շրջանի Ուֆիմսկի գյուղում։
Հայտնի է, որ չորս տարի առաջ Նուրիզա անունով 19-ամյա աղջիկը հանդիպել է 37-ամյա Եվգենիին։ Շուտով նրանք սկսեցին միասին ապրել, ծնվեցին երկու դուստր։ Զույգը մայրական կապիտալ է ստացել և փոքրիկ տուն գնել։
Ամուսինները Եվգենիի մորը գրանցել են իրենց տանը՝ նրան խնամելու համար, քանի որ կինը արդեն ծեր էր։ Սակայն թոշակառուին դուր չի եկել նոր հարսի հետ ապրելը. կինը անընդհատ բղավել է 19-ամյա աղջկա վրա, գումար գողացել նրանցից և ալկոհոլ գնել։
Ընտանեկան բռնությունից հոգնած ամուսնական զույգը սպանել է թոշակառուին և նրա մարմինը տարել անտառ. Քողարկելու համար նրանք նույնիսկ հայտարարություն են գրել ոստիկանություն, որտեղ պնդում են, որ մայրը հեռացել է տնից, իսկ հետո օգնել են ոստիկաններին ու կամավորներին որոնել նրան, գրում է Ural Mash-ը։
Երբ երիտասարդներին սկսեցին կասկածել սպանության մեջ, նրանք երկար չէին հերքել ու պատմել էին ամեն ինչի մասին։ Կնոջ մարմինը դեռևս չի հայտնաբերվել, սակայն երկու աղջիկներին էլ մանկատուն են ուղարկել։ Եվգենիին և Նուրիզային սպառնում է բանտարկություն։
Նյութը հրապարակման պատրաստեց armenia24.live-ը: