Հայերեն
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»

Ըստ վիճակագրության՝ քաղցկեղի ամենաշատ դեպքերը Լոռիում են, ամենից քիչը` Սյունիքում

Հասարակություն

Վիճակագրական տվյալներն ապացուցում են, որ քաղցկեղի դեմ պայքարում լավագույն գործիքը պրոֆիլակտիկ բուժզննությունն է, եւ լավագույն արդյունքները հանքարդյունաբերական մարզում են՝ Սյունիքում, կորպորատիվ ապահովագրությունների շնորհիվ: Առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում ամեն 54-րդ մարդն ունի քաղցկեղ։ Քաղցկեղի դեպքերն ամենաշատը գրանցվում են Լոռու մարզում, ապա նոր՝ Երեւանում, եւ, որքան էլ զարմանալի է, ամենաքիչ դեպքերը Սյունիքում են։

Եվ այսպես, 2021թ․ տարեվերջին Լոռիում գրանցվել է քաղցկեղի 4 հազար 628 դեպք (ինչը 100 հազար բնակչի հաշվով կազմում է 2186.1), իսկ Սյունիքում գրանցվել է 1874 դեպք (100 հազար բնակչի հաշվով` 1391.2 դեպք՝ գրեթե երկու անգամ պակաս Լոռու մարզից)։ Քաղցկեղի տարածվածությամբ Լոռուն հաջորդում է Երեւանը, ապա՝ Շիրակը եւ Կոտայքը։ Վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում 2020-2021թթ. չարորակ նորագոյացությունների ընդհանուր թիվը 7,5%-ով աճել է՝ նախորդ տարվա համեմատ, հասնելով 54 հազար 519 դեպքի։ 2017-2021թթ. քաղցկեղի դեպքերը 20%-ով ավելացել են, սակայն, դրան զուգահեռ, նվազել է կյանքում առաջին անգամ գրանցվող դեպքերի թիվը՝ 9%-ով։
Ընդհանուր վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում քաղցկեղն ավելի շատ հանդիպում է կանանց մոտ, թեեւ տղամարդկանց համեմատ տարբերությունն այդքան էլ մեծ չէ. քաղցկեղ ունեցողների 55%-ը կանայք են, 45%-ը՝ տղամարդիկ։ Կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակը կրծքագեղձի քաղցկեղն է, տղամարդկանց շրջանում՝ թոքի։ Երկուսի դեպքում էլ տարեկան գրանցվում է 1300-ական նոր դեպք։

Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանը «Սյունիք» հեռուստաընկերությանը վերջերս տված հարցազրույցում նշել էր, թե քաղցկեղի հիվանդացության ցուցանիշներին հետեւելով՝ երեւում է, որ իրականում Սյունիքի մարզում օնկոլոգիական հիվանդություների ցուցանիշները Հայաստանի միջին վիճակագրականից ցածր են։ Նրա խոսքով՝ դա կապված է վաղ փուլում հիվանդության հայտնաբերման հետ, որը մեծապես նպաստում է ապաքինմանը, հիվանդները շահագրգիռ են՝ զբաղվել իրենց առողջությամբ, ընտանեկան բժիշկն ու նեղ մասնագետները հետեւում են հիվանդության ընթացքին, եւ առաջարկված սխեմայով իրականացվում է բուժումը։ Եվ ահա, որպես այդ հետեւողական վերաբերմունքի արդյունք, նվազել է նաեւ մարզում ուռուցքաբանական հիվանդությունների պատճառով մահացության ցուցանիշը, եւ մեծացել է 5 տարվա ապրելիության ժամկետը։

Հիվանդությունների առաջնային հայտնաբերման եւ արդյունավետ բուժման կազմակերպման լավագույն երաշխիքն առողջապահության ապահովագրությունն է։ Դա եւս պետք է համարել կարեւոր պատճառներից մեկը։ Մարդիկ, տարեկան մեկ անգամ պարտադիր բուժզննություն անցնելու պարտավորություն եւ հնարավորություն ունենալով, օգտվում են դրանից, ինչը ոչ միայն նոր, օգտակար՝ առողջությանը հետեւելու մշակույթ է ձեւավորում, այլ նաեւ դրա շնորհիվ հայտնաբերվում են սաղմնային վիճակում գտնվող առողջական խնդիրներ, որոնք հեշտությամբ լուծվում են՝ առանց անդառնալի հետեւանքների։ Չմոռանանք, որ ապահովագրությունը փակում է բուժման ծախսերը բավականին թանկ արժեք ունեցող բուժական միջամտությունների դեպքում եւս։ Այս իմաստով նույնպես կարելի է եզրակացնել, որ Սյունիքի մարզը, որը որպես խոշոր հանքարդյունաբերական մարզ, ունի աշխատակիցների առողջապահական ապահովագրության լավագույն փորձը եւ ֆինանսական հնարավորությունները։ ԶՊՄԿ-ն եւ Կապանի ոսկու հանքը, որոնք մարզի երկու խոշոր գործատուներն են, ապահովագրություն են տրամադրում ոչ միայն աշխատակիցներին, այլեւ ընտանիքների անդամներին, ինչը մեծապես ավելացնում է մարզում առողջության ապահովագրություն ունեցող բնակիչների թիվը։

Սա, մի կողմից, կարող է վաղ ախտորոշման եւ կանխարգելման արդյունքում մարզի վիճակագրության բարելավման պատճառ դառնալ։ Մյուս կողմից, իհարկե, վիճակագրությունը ներառում է նաեւ քաղցկեղի վաղ հայտնաբերման հանգամանքը եւ ոչ թե միայն բարդացած դեպքերի հայտնաբերումը: Միաժամանակ հարցականի տակ է դնում Հայաստանում տարիներ շարունակ արմատավորված համոզմունքը, որ հանքարդյունաբերական քաղաքներում քաղցկեղի ռիսկերն ավելի բարձր են։

Ոչ ոք, իհարկե, չի վիճարկում հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, բայց արդյո՞ք դրանից ավտոմատ բխում է, որ հանքարդյունաբերությունը քաղցկեղ է տարածում, ինչպես մեզ տարիներ շարունակ համոզել են տարբեր գրանտային ծրագրերից օգտվող հասարակական կազմակերպություններ։
Սյունիքում քաղցկեղի ամենաքիչ դեպքերի գրանցման հանգամանքը հակասության մեջ է մտնում այն պնդումների հետ, թե հանքարդյունաբերությունն ինքնին քաղցկեղածին է, իսկ Հայաստանի հանքերը՝ հիվանդությունների պատճառ։ Հենց այս թեզն են մեր իսկ դեմ օգտագործում ադրբեջանցիները։ Թեզը, որն առնվազն քաղցկեղի վիճակագրությամբ հերքվում է կամ կասկածի տակ դրվում։

Մնում է լրջորեն մտածել, եթե չեն եղել այս թեզն ապացուցող իրական հետազոտություններ, վիճակագրություն, ինչի՞ հիման վրա է այն ձեւավորվել եւ տարբեր կազմակերպությունների կողմից հետեւողականորեն տարածվել, թե Հայաստանի հանքերը կիլոմետրերի շառավղով «մահ» են սփռում, թեզ, որից այդքան առատորեն օգտվում է Ադրբեջանը վերջին շրջանում։

Արեգ Մարգարյան

 

Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպաՊետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ ԴիլիջանումՍոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու