Վստահ եմ, որ ամբողջ աշխարհը գնահատեց այս հանդիպումը․ Էրդողան
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ իր բանակցություններն արդյունավետ է անվանել։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Պուտինն ու Էրդողանը սեպտեմբերի 4-ին Սոչիում կայացած հանդիպմանը քննարկել են հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը և այլ հարցեր։ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մի քանի շաբաթից կսկսի անվճար հացահատիկ մատակարարել աֆրիկյան վեց երկրների։ Էրդողանը նշել է, որ Անկարան պատրաստ է աջակցել ռուսական հացահատիկի վերամշակմանը` կարիքավոր երկրներ հետագա առաքման համար, և հույս ունի համատեղ քայլեր ձեռնարկել աֆրիկյան երկրներ սնունդ մատակարարելու համար:
«Մենք Սոչիում համապարփակ և արդյունավետ հանդիպում անցկացրեցինք պարոն Պուտինի հետ: Վստահ եմ, որ ամբողջ աշխարհը գնահատեց այս հանդիպումը, որտեղ քննարկվեցին առաջին հերթին հացահատիկի գործարքը և մի շարք այլ հումանիտար խնդիրներ»,- կառավարության նիստի ժամանակ ասել է Էրդողանը ժողովրդին ուղղված ուղերձում։