Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի կենտրոնական շրջաններում հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել, 7-ը՝ վիրավորվել։ Ինչպես հաղորդում է Hürriyet թերթը, կան նաև անհետ կորածներ։
Երկրի օդերևութաբանության գլխավոր վարչությունը շաբաթ օրը նախազգուշացրել է շատ նահանգներում սպասվող հորդառատ տեղումների մասին:
Պարբերականի հողորդմամբ՝ բազմաթիվ նահանգներում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել: Աքսարայում մեկ մարդ մահացել է, 7-ը վիրավորվել այն բանից հետո, ինչ հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են բենզալցակայանն ու մեքենաները։ Բացի այդ, հեղեղումների հետևանքով վնասվել է նաև ճանապարհը, իսկ Կեսարիայի որոշ շրջաններում հորդառատ անձրևների պատճառով առուներ են վարարել։
Նևշեհիր քաղաքի Գյուլշեհիր շրջանում երկու մարդ է մահացել․ նրանք գտնվել են ավտոմեքենայում, որը հայտնվել է հոսքաջրերի մեջ։ Զոհերի թվում է նաև 50-ամյա մի կին, որը մեքենայով հայտնվել է հոսքաջրերի մեջ, ինչից հետո մեքենան անցել գետնի տակն ու խորտակվել։
Հեղեղումների հետևանքով աննշան վնասվածքներ է ստացել յոթ մարդ։ Նրանք տեղափոխվել են Աքսարայի հիվանդանոց, որտեղ նրանց վիճակը գնահատվել է բավարար։
Այնուամենայնիվ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ըստ տեղեկությունների՝ փրկրարները դեռ չեն հայտնաբերել ահետ կորած համարվող մի տղամարդու և նրա երեխային։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ