Թուրքիայում 5-ամյա տղան հոր հրազենով խաղալու ժամանակ սպանել է 2 տարեկան քրոջը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի Բաթման նահանգի Սասունի շրջանի Յուվալչայ գյուղում 5–ամյա տղան պատահաբար սպանել է հարազատ 2 տարեկան քրոջը։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ 5–ամյա տղան վերցրել է հորը պատկանող որսորդական հրազենը եւ խաղացել, որի ընթացքում պատահաբար կրակոց է արձակել, ինչի հետեւանքով վիրավորվել է 2 տարեկան քույրը։ Վերջինիս արագ հիվանդանոց են հասցրել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։