Նոր երկրաշարժ Թուրքիայում
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 16-ին Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տարածած հաղորդագրության համաձայն՝ հարավային հատվածում գտնվող Ադանա նահանգի Ալադաղ շրջանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Հայտնում է Ermenihaber.am-ը։
Երկրաշարժի խորությունն ընդերքում կազմել է 7.3 կմ:
Դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Ալադաղի շրջանային ղեկավար Մուստաֆա Աքգեդիքը: Նա տեղեկացրել է, որ տեղանքում իրավիճակի բացասական զարգացումներ չկան: