Պայթյուններ են եղել Լվովում, Լուցկում և Խմելնիցկիում
ՄիջազգայինԼվովում մի շարք պայթյուններ որոտացել են օդային հարձակման նախազգուշացումից հետո։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Անդրեյ Սադովոյն իր տելեգրամյան ալիքում։ Պայթյուններ են լսվում նաև Լուցկում և Խմելնիցկիում։
Ուկրաինայի շրջաններում օդային տագնապի մասին սկսել է հայտարարվել առավոտյան մոտավորապես ժամը 03։00-ին։ Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին Դնեպր և Զապորոժիե քաղաքներում պայթյունների մասին, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի, Չերկասի, Լվովի և Խմելնիցկի շրջանները։