Հայերեն
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)

Էներգետիկ արդյունաբերությունը Գերմանիայում. ավելի շատ արև, ավելի շատ վերականգնվող էներգիա

Տնտեսություն

Dw.com-ը գրում է, որ Գերմանիան չափազանց հարուստ է արևոտ օրերով։ Ուստի, կան բոլոր հնարավորությունները գերմանական արևային էներգիան զարգացնելու համար։ Մայիսին Գերմանիայում տեղադրված ֆոտոգալվանային վահանակներն ավելի շատ էլեկտրաէներգիա են արտադրել, քան երբևէ՝ ավելի քան 8,8 միլիարդ կՎտ/ժ:

2023 թվականի առաջին կիսամյակին վերականգնվող էներգիայի մասնաբաժինը գերազանցել է 52%-ը:

Վերականգնվող էներգիայի ավելի մեծ տեսակարար կշիռ գերմանական էներգետիկ արդյունաբերությունում գրանցվել է միայն մեկ ամսվա ընթացքում. 2022 թվականի փետրվարին այն կազմել է 62% հատկապես ուժեղ քամիների պատճառով: Այդ ռեկորդը մեծապես նպաստել է նրան, որ անցյալ տարի վերականգնվող էներգիան ապահովել է Գերմանիայում առաջին վեց ամիսների ընթացքում սպառված ողջ էլեկտրաէներգիայի 49%-ը։

Նման տվյալներ են հրապարակել հունիսի 27-ին Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային նահանգի (ZSW) Արևային էներգիայի և ջրածնի հետազոտական ​​կենտրոնը և Էներգետիկ և ջրամատակարարող ընկերությունների դաշնային ասոցիացիան (BDEW): «Այն փաստը, որ մենք այսօր մեր էլեկտրաէներգիայի կեսից ավելին ստանում ենք վերականգնվող աղբյուրներից, հավանաբար անհավատալի էր թվում քսան տարի առաջ», — ասել է BDEW-ի գլխավոր տնօրեն Քերսթին Անդրեեն:

Իսկ ընդհանուր առմամբ, գերմանական վերականգնվող էներգիայի աղբյուրներն այս տարվա առաջին կիսամյակում արտադրել են մոտ 138 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ գրեթե նույնքան, ինչ նախորդ տարվա առաջին կիսամյակում։ Այդ մասնաբաժինը առաջին հերթին բացատրվում է Գերմանիայում էլեկտրաէներգիայի արտադրության 11%-ով կրճատմամբ։ Դա պայմանավորված է ձեռնարկությունների և բնակչության կողմից էներգիայի խնայողության լայնածավալ միջոցառումներով, Գերմանիայի տնտեսության տեխնիկական անկմամբ, ինչպես նաև ապրիլին գերմանական ատոմակայանների վերջին երեք բլոկների փակմամբ:

Գերմանիայում հողմային էներգիայի զարգացումը կանգ է առնում:

Այն փաստը, որ գերմանական վերականգնվող էներգիայի արտադրության ծավալները մնացել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակին, մի կողմից ցույց է տալիս, որ վերականգնվող էներգիայի աղբյուրները Գերմանիայում դարձել են էլեկտրաէներգիայի կայուն մատակարար։ Միևնույն ժամանակ, քամին և արևային էներգիան գնալով լրացնում են միմյանց. կա՛մ քամին է ապահովում բարձր և նույնիսկ ռեկորդային ծավալներ, կա՛մ արևը:

Մյուս կողմից, արտադրության լճացած ծավալները ցույց են տալիս, որ վերականգնվող էներգիայի հզորության զգալի աճը, որը ծրագրել է Գերմանիայի կառավարությունը՝ արագացնելու հանածո էներգիայի աղբյուրների հեռացումը, ակնհայտորեն կանգ է առնում:

ZSW-ի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Ֆրիտյոֆ Շտայսը նշել է. «Հաշվի առնելով, որ մինչև 2045 թվականը կլիմայական չեզոքության հասնելու համար էլեկտրաէներգիայի արտադրությունը պետք է ամբողջությամբ ապահովվի վերականգնվող աղբյուրներից արդեն 2035 թվականին, պարզ է դառնում, որ կարողությունների հետագա աճը պետք է տեղի ունենա շատ ավելի արագ, քան նախքինում»:

Այնուամենայնիվ, հողմային տուրբինների տեղադրումը ցամաքում և հատկապես ծովում առայժմ կանգ է առնում, թեև հողմակայաններն են, որ տեսանելի ապագայում պետք է դառնան «կանաչ» էլեկտրաէներգիայի հիմնական մատակարարը ողջ Եվրամիության համար։

Իսկ արեգակնային էներգիայի աճն ապահովել են տների սեփականատերերը: Գերմանիայում արագ տեմպերով զարգանում է ֆոտոգալվանային համակարգը, որն այս տարի էլ ավելի է արագացել։ Այդ մասին է վկայում հունիսի 27-ին հրապարակված «Կանաչ էլեկտրաէներգիայի ատլաս 2023»-ը։ Շվեյցարական Prognos AG վերլուծական և խորհրդատվական ընկերության այդ ուսումնասիրությունը մանրամասն վերլուծում է Գերմանիայում վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը և արտադրող հզորությունների տեղակայման աշխարհագրությունը:

Prognos AG-ի կողմից հավաքված տվյալները ցույց են տալիս, թե որքան մեծ առաջընթաց է գրանցել գերմանական արևային արդյունաբերությունը վերջին ժամանակներում: Ըստ Atlas-ի, 2020 թվականից մինչև 2023 թվականի մայիսի 31-ը Գերմանիայում ֆոտովոլտային վահանակների դրված հզորությունը 50 գիգավատից հասել է ավելի քան 72 գիգավատի: Համեմատության համար ասենք, որ նոր ատոմակայանի մեկ էներգաբլոկի հզորությունն այսօր, որպես կանոն, կազմում է 1-ից մինչև 1,4 ԳՎտ։ Այսպիսով, վերջին երեք տարիների ընթացքում Գերմանիայում տեղադրված արևային մարտկոցները տեսականորեն ունակ են արտադրել այնքան էլեկտրաէներգիա, որքան առնվազն 15 ատոմակայան։

Ամենազարմանալին այն է, որ հզորության հիմնական աճն ապահովել են ոչ թե էներգետիկ ընկերությունները դաշտերում կամ բլուրներում գտնվող իրենց մեծ արևային էլեկտրակայաններով, այլ տների սեփականատերերը: Ըստ Prognos AG-ի՝ բաց տարածքում արևային մարտկոցների ընդհանուր հզորությունը վերջին երեք տարիների ընթացքում ավելացել է 7 ԳՎտ-ով, մինչդեռ 15 ԳՎտ հզորությամբ մարտկոցներ տեղադրվել են հիմնականում բնակելի շենքերի տանիքներին և ճակատներին։

Արևային պանելների տեղադրմանն անկասկած հզոր խթան է տվել 2021-2022 թվականների գազային ճգնաժամը, որը առաջացել է Ռուսաստանից մատակարարումների կրճատմամբ, այնուհետև ամբողջական դադարեցմամբ և էլեկտրաէներգիայի գների հետագա աճով։

Այժմ աճող թվով գերմանացիներ են ցանկանում գոնե մասամբ պաշտպանվել հանածո էներգիայի հեռավոր և անվստահելի աղբյուրներից, հատկապես, որ դրանք վնասակար են կլիմայի համար և մարդիկ արտադրում են որոշակի քանակությամբ «կանաչ» էլեկտրաէներգիա հենց տանը: Շատ խոսուն փաստ է այն, որ միայն 2023 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 31-ը Գերմանիայում արևային մարտկոցների դրվածքային հզորությունն ավելացել է 4,9 ԳՎտ-ով։

Կլիմայի փոփոխությունը խթանում է ֆոտոգալվանային էներգիան և ահա արդյունքը. Prognos AG-ի տվյալներով Գերմանիայում արևային մարտկոցների ընդհանուր հզորությունը մինչև 2023 թվականի մայիսի 31-ը հասել է 72,5 ԳՎտ-ի: Դա զգալիորեն գերազանցում է հողմային տուրբինների հզորությունը ցամաքում (59 ԳՎտ) և ծովում (8,4 ԳՎտ) միասին վերցրած:

Այնուամենայնիվ, քամին եղել և կշարունակի մնալ Գերմանիայում էներգիայի վերականգնվող հիմնական աղբյուրը (նրա մասնաբաժինն էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ավելի քան երկու անգամ գերազանցում է արևին), հատկապես այն պատճառով, որ այն տեսականորեն փչում է շուրջօրյա, մինչդեռ արևը փայլում է լավագույն դեպքում կես օր և հիմնականում գարնանը և ամռանը: Այնուամենայնիվ, հողմային տուրբինների տեղադրումը պահանջում է զգալիորեն ավելի մեծ թվով շինարարական թույլտվություններ և տեխնիկապես շատ ավելի դժվար է, քան արևային մարտկոցների տեղադրումը:

Այնուամենայնիվ, ZSW-ի և BDEW-ի կողմից գրանցված 2023-ի առաջին կիսամյակի «արևային ռեկորդները» ցույց են տալիս, որ ֆոտոգալվաններն արդեն իսկ կարևոր դեր են խաղում Գերմանիայի էլեկտրաէներգիայի մատակարարման մեջ և ապագայում էլ ավելի նշանակալի գործոն կդառնան։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am

Խաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԱռանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա ԿոստանյանԻնքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ ԿարապետյանԻշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ ՎարդևանյանՆախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանTRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան ԴումիկյանՀանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա ՂահրամանյանՀիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանՃեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա ՂահրամանյանFast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան Աբրահամյան