Դենիս Մանտուրովը կնշանակվի Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ
ՄիջազգայինՊետդուման կողմ է քվեարկել Դենիս Մանտուրովին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ- արդյունաբերության և առևտրի նախարարի պաշտոնում հաստատելու մասին նախագծին։
Արդյունաբերության և առևտրի հարցերով Պետդումայի համապատասխան հանձնաժողովի պատգամավորները նախօրեին արտահերթ նիստում միաձայն առաջարկել են խորհրդարանի ստորին պալատին հաստատել Դենիս Մանտուրովին փոխվարչապետ-արդյունաբերության և առևտրի նախարարի պաշտոնում։
Դենիս Մանտուրովը Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախկին նախարարն է, ռուս հայտնի քաղաքական գործիչ։