Կարճ ասած՝ ստում են. Լավրովը՝ Ուկրաինայի հայտարարությունների մասին
ՄիջազգայինԿիևի հայտարարություններն առ այն, թե ռուսական բանակը հարվածներ է հասցնում սեփական քաղաքներին, սուտ են։ Այս մասին չորեքշաբթի՝ հուլիսի 6-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է iz.ru-ն։
«Կարճ ասած՝ ստում են։ Եվ փաստերը քաջ հայտնի են, մեր պաշտպանության նախարարությունն ամեն օր ներկայացնում է այդ փաստերը»,- լրագրողներին ասել է Լավրովը Վիետնամի ԱԳ նախարար Բույ Թան Սոնի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նա նաև նշել է, որ արևմտյան երկրները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը՝ անկախ նրանից, թե ինչ են ասում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա թիմը։
«Արևմուտքը պետք է գիտակցի իր պատասխանատվությունը խաղաղ բնակիչների մահվան համար, առաջին հերթին Դոնբասում, Ուկրաինայի այլ մասերում, որտեղ Կիևի ռեժիմը օգտագործում է այդ զենքերը խաղաղ բնակչության դեմ», - եզրափակել է Լավրովը: