Թուրքիայի կառավարությունը ձախողել է․ Karar
ՄիջազգայինՀունիսին Թուրքիայում գնաճը հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ 1995 թվականից ի վեր, երեքշաբթի օրը հայտնել է Karar թերթը: Ըստ պարբերականի՝ դա կառավարության միջոցառումների ձախողման հետևանք է, որը խոստանում էր կայունացնել իրավիճակը՝ անցում կատարելով տնտեսական քաղաքականությանը՝ շեշտը դնելով ապադոլարիզացիայի վրա։
Անցած երկուշաբթի հրապարակված Ազգային վիճակագրության ինստիտուտի տվյալների համաձայն՝ հունիսին Թուրքիայում տարեկան կտրվածքով գնաճը կազմել է 78,62%։ Միաժամանակ գնաճի վերլուծության խմբի անկախ փորձագետները նշել են, որ այն կազմել է 175,55%։
«Հունիսին գնաճը չորս անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ իշխանությունները պարզապես հակագնաճային քաղաքականություն չունեն»,֊ Karar-ը մեջբերում է տեղի տնտեսագետների կարծիքը։ Պարբերականը հիշեցնում է, որ Թուրքիայի տնտեսության միջնաժամկետ զարգացման ծրագրի շրջանակում գնաճի մակարդակը երկրում 2024 թվականի վերջին սահմանվել է 9,8 տոկոս։