Ուկրաինան խզում է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները
ՄիջազգայինՈւկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ Դամասկոսի՝ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները ճանաչելու որոշումից հետո, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ուկրաինան հայտարարում է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ առանց հյուպատոսական հարաբերությունների խզման՝ 1963 թվականի հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն», - ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, ուկրաինական կողմը սկսել է Սիրիայում իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ առևտրային էմբարգո և այլ պատժամիջոցներ սահմանելու ընթացակարգը։
Նախօրեին Դամասկոսը հայտարարել էր ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի անկախությունը ճանաչելու որոշման մասին։