Դրանք բաց են, բայց երբ մոտենում ես, ձողադարձերը փակվում են մինչև որ չես վճարում. Զելենսկին ՆԱՏՕ-ի քաղաքականությունը համեմատել է Կիևի մետրոյի աշխատանքի հետ
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի քաղաքականությունը համեմատել է Կիևի մետրոյում հին ձողադարձերի (турникет) աշխատանքի հետ։ Այդ մասին նա հայտարարել է Մադրիդում դաշինքի գագաթնաժողովի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։
«ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը չպետք է նմանվի Կիևի մետրոյի հին ձողադարձերին. դրանք բաց են, բայց երբ մոտենում ես, ձողադարձերը փակվում են մինչև որ չես վճարում», - ասել է Զելենսկին:
Բացի այդ, Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անվտանգության երաշխիքներ տրամադրել հանրապետությանը։
«Ես կարող եմ ասել այն, ինչ մեզ պետք է. մեզ անվտանգության երաշխիքներ են պետք, և դուք պետք է տեղ գտնեք Ուկրաինայի համար ընդհանուր անվտանգության տարածքում», - ասել է պետության ղեկավարը։