Բժիշկը մահացել է խեղդվողին գետից փրկելիս
ՄիջազգայինՆախօրեին բժիշկը մահացել է խեղդվողին գետից փրկելիս. դեպքը տեղի է ունեցել Սվերդլովսկի մարզում, հայտնում է RT-ն։
Կրասնուֆիմսկի հիվանդանոցի բուժաշխատող Ալեքսանդր Կոնստանտինովը գործընկերների և ընտանիքի հետ միասին նշել է բուժաշխատողի օրը ափին, որտեղից օգնության կանչեր է լսել, այս մասին պատմել է շրջանի ղեկավար Եվգենի Կույվաշևը։
«Ալեքսանդրն անմիջապես նետվել է ջուրը և դուրս հրել աղջկան, սակայն նա չի կարողացել դուրս գալ»,- հայտնել է նահանգապետը։
Կոնստանտինովն աշխատել է շտապօգնության մեքենայում 37 տարի։ Նրան հետմահու կնվիրեն «Սվերդլովսկի շրջանին արժանիքների համար» II աստիճանի նշանը, նշել է Կույվաշևը։
Երկու տարի առաջ բժիշկի որդին մարդկանց փրկել է այրվող տնից,-հավելել է նա։