Մեքսիկայում փոխհրաձգությունից հետո հայտնաբերել են զրահաբաճկոնով և տակդիրով կապիկի դի (լուսանկար)
ՄիջազգայինՄեքսիկայում ոստիկանության և տեղական հիմնական կարտելներից մեկի անդամների միջև փոխհրաձգությունից հետո հայտնաբերվել է զրահաբաճկոնով և տակդիրով կապիկի դիակ։ Այս մասին հայտնում է CBS News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսի 14-ին Տեսկալտիտլան քաղաքում։ Փոխհրաձգության ժամանակ սպանվել է տասը հանցագործ, եւս մեկը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում։
Դեպքի վայրի զննությամբ իրավապահները մարդկային մարմինների մեջ հայտնաբերել են կապիկի դի։ Նա պառկած էր հանցագործներից մեկի կրծքին. կենդանու հագին եղել է քողարկման բաճկոն, զրահաբաճկոն և տակդիր:
Իշխանությունները խոստացել են դիահերձում անցկացնել՝ պարզելու մահվան ստույգ պատճառը։ Փրկված կասկածյալներին կարող են լրացուցիչ մեղադրանք առաջադրել վայրի բնության ապօրինի առևտրի համար: