«ՆԱՏՕ-ն Ռուսաստանը դիտարկելու է որպես սպառնալիք». Ստոլտենբերգ
ՄիջազգայինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի հունիսի վերջին կայանալիք գագաթնաժողովում կհայտարարվի, որ Ռուսաստանը այլևս չի համարվում կազմակերպության գործընկեր։
«Աշխարհն ավելի վտանգավոր է դարձել, մենք կհայտարարենք, որ Ռուսաստանն այլևս գործընկեր չէ, այլ սպառնալիք է մեր անվտանգության, խաղաղության և կայունության համար»,- ասել է Ստոլտենբերգը գերմանական Bild հրատարակությանը տված հարցազրույցում։
Նա նաև ասաց, որ դեռևս չի տեսնում միջուկային զենք կիրառելու Ռուսաստանի Դաշնության բարձր պատրաստակամության նշանները։
Հունիսի 28-30-ը Մադրիդում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Սպասվում է, որ դաշինքի անդամ երկրների ղեկավարները կհաստատեն Ուկրաինային օգնության նոր փաթեթը։