Զելենսկին նոր հրամանագիր է ստորագրել
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների համար պատվիրակություն ստեղծելու մասին։
«Ձևավորել Ուկրաինայի պատվիրակություն՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի նախագծի պատրաստման և հաստատման շուրջ», - ասվում է փաստաթղթում։
Պատվիրակության ղեկավար է նշանակվել Դավիթ Արախամիան։