ՌԴ ԱՆ-ն գրանցել է աշխարհում առաջին նազալային պատվաստանյութը COVID-19-ի դեմ
ՄիջազգայինՌուսաստանի Առողջապահության նախարարությունը գրանցել է աշխարհում առաջին նազալային պատվաստանյութը COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ կորոնավիրուսի դեմ նազալային պատվաստանյութը բաղկացած է երկու դոզայից և կիրառվում է երեք շաբաթ ընդմիջումով։
Այս դեղը կարող են օգտագործել 18 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք: