Ուկրաինայի քարտեզը սեղմվում է
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության զինված ուժերը կռվում են Նովոմիխայլովկայի համար, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել Ուկրաինայի զինված ուժերի 54-րդ առանձին մեքենայացված բրիգադի ստորաբաժանումները։ Ներկայում նրանք պայքարում են Նովոմիխայլովկա բնակավայրը գրավելու համար»,- ասել է նա։
Ըստ հաղորդագրության՝ մեկ օրում խոցվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 97 օբյեկտ, այդ թվում՝ Կիևի հյուսիսային ծայրամասում գտնվող Տոչկա-Ու համալիրի երկու արձակման կայան և բեռնատար մեքենա:
Օրվա ընթացքում խոցվել է ուկրաինական Սու-24՝ Իզյում քաղաքի մոտակայքում, 16 անօդաչու թռչող սարք՝ Ռոժին, Կարաշև և Մաքսիմ Գորկի բնակավայրերում: Ոչնչացվել է՝ 8 տանկ, 5 հետևակի մարտական մեքենա և զրահափոխադրիչներ, 9 մեքենա և տրակտորներ, 7 դաշտային հրետանային և ականանետեր:
Ի դեպ, համացանցում հրապարակվել է Ուկրաինայի քարտեզը՝ մարտի 22-ի դրությամբ, որտեղ կարմիրով նշված տարածքները գտնվում են ռուսների վերահսկողության ներքո, իսկ բաց կարմիրով նշված տարածքները հանդիսանում են մարտական գոտի: