Ռուսաստանը լուրջ սպառնալիք է, Չինաստանը՝ գլխավոր մարտահրավեր․ Պենտագոն
ՄիջազգայինԱՄՆ պաշտպանության նախարարությունը գլխավոր մարտահրավեր է համարում Չինաստանը, չնայած այն հանգամանքին, որ, ըստ Վաշինգտոնի, Ռուսաստանը լուրջ վտանգ է ներկայացնում գոյություն ունեցող աշխարհակարգի համար։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսը։
Նրա կարծիքով, Ռուսաստանը «լուրջ վտանգ է ներկայացնում աշխարհակարգի համար»։ Ըստ Հիքսի՝ այդ մասին են վկայում Ռուսաստանի «չհրահրված» ռազմական գործողությունները Ուկրաինայում։
«Չինաստանն ունի ռազմական, տնտեսական և տեխնոլոգիական ներուժ՝ մարտահրավեր նետելու միջազգային համակարգին և դրա ներսում մեր շահերին», - հավելել է Հիքսը: