Զելենսկին զանգահարել է Ալիևին և շնորհակալություն հայտնել
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ զրույցի ընթացքում նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի ղեկավարին տեղեկացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։ Երկու երկրների նախագահները նշել են հումանիտար միջանցքների ստեղծման և խաղաղ բանակցությունների շարունակման կարևորությունը, ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական օգնության համար։
Ալիևն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը միշտ մեծ նշանակություն է տալիս հումանիտար հարցերին և առանձնահատուկ ուշադրությամբ է վերաբերվում դրանց։