Բուլղարիան հրաժարվել է «Գազպրոմի» հետ նոր գործարքից եւ արդեն բանակցել է Թուրքիայի, Ադրբեջանի ու Հունաստանի հետ
ՄիջազգայինԲուլղարիան ընթացիկ պայմանագրի ժամկետի ավարտիեց հետո գազի մատակարարման մասին նոր պայմանագիր չի կնքի «Գազպրոմի» հետ, ասել է այդ երկրի վարչապետը։ Երկիրը կփնտրի այլընտրանքային մատակարարներ եւ հույս ունի միասնական պայմանագիր կնքել ԵՄ-ի շրջանակում։ Այժմ Բուլղարիան գործնականում ներկրվող ամբողջ գազն ստանում է Ռուսաստանից, գրել է Forbes-ը։
Բուլղարիան «Գազպրոմի» հետ ռուսական գազի ներկրման նոր պայմանագիր չի կնքի, ասել է երկրի փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Ասեն Վասիլեւը Բուլղարիայի ազգային ռադիոյի հարցազրույցում։