Զելենսկին շնորհակալություն հայտնել Էրդողանին
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ, քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: Թուրքիայի ղեկավարը հայտարարել է կայուն հրադադարի հաստատման կարևորության մասին, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։
«Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ... Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ կշարունակի ջանքերը՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կազմակերպելու համար։ Նախագահ Էրդողանը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Անկարան ցանկանում է հնարավորինս արագ հասնել կայուն զինադադարի, և որ պատերազմի շարունակությունը ոչ մեկին ձեռնտու չէ»,- ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ։
Զելենսկին Twitter-ի իր էջում անդրադարձել է Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցին և շնորհակալություն հայտնել նրան:
«Շնորհակալություն կարևոր աջակցության համար: Քննարկվել են նաև խաղաղ երկխոսության ակտիվացման ուղիները»,- գրել է Զելենսկին:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն վաղը մեկնում է Կիև։ Օրակարգում ներառված է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ղեկավարների հնարավոր հանդիպման քննարկումը, ինչպես նաև Անկարայի դերը ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում։