ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության Զինված ուժերը հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2786 օբյեկտ, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ընդհանուր առմամբ գործողության ընթացքում ոչնչացվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2786 օբյեկտ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ դրանց թվում են 953 տանկ և այլ զրահատեխնիկա, 101 բազմակի հրթիռային համակարգ, 351 դաշտային հրետանու հրանոթ և ականանետեր, 718 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, ինչպես նաև 93 անօդաչու թռչող սարք։
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգն այժմ ի վիճակի չէ էական դիմադրություն ցույց տալ ռուսական ավիացիային, ասել է գեներալ-մայորը։
«Ոչնչացվել է ուկրաինական ՀՕՊ ռադիոտեղորոշիչ 81 կետ, ինչը հանգեցրել է Ուկրաինայի ավիացիայի և հակաօդային պաշտպանության մարտական հսկողության կորստի: Ներկայումս հակաօդային պաշտպանության համակարգն ի վիճակի չէ էական հակազդեցություն ապահովել ռուսական ավիացիային»,- ասել է նա:
Կոնաշենկովի խոսքով՝ գործողության ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է 137 Ս-300, Բուկ Մ-1 և Ս-125 զենիթահրթիռային համակարգեր։