Ուկրաինական կողմը «Գրադ»-ից հրթիռակոծել է Դոնեցկի հյուսիսային շրջանը. ԴԺՀ
ՄիջազգայինՈւկրաինայի զինված ուժերը կիրակի օրը «Գրադ» հրթիռային համակարգից հրթիռակոծել են Դոնեցկի հյուսիսային շրջանը՝ արձակելով 15 հրթիռ։ Այս մասին հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միասնական կենտրոնում հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից կրակ է բացվել Դոնեցկի ուղղությամբ, 15 հրթիռ է արձակվել BM-21 «Գրադ»-ից»,- ասված է հայտարարության մեջ:
Ուկրաինայի զինված ուժերը ժամը 10:15-ին կրակ են բացել սահմանազատման գծում գտնվող Օպիտնոե գյուղի կողմից։