Հայերեն
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» 

Չի կարող թանգարանն ունենալ պետական կարգավիճակ, բայց լինել մասնավորի սեփականություն. Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր

Մշակույթ

Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումներ են ընթանում, որ 44–օրյա պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված եւ Հայաստան տեղափոխված գորգերը, ասեղնագործությունները ու կարպետները ցուցադրության հանվեն մեկ այլ թանգարանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը։

«Այդ գորգերը մեկ տարի շարունակ ցուցադրվում էին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան–ինստիտուտում, եւ հունվարի 30–ին դրանք ցուցադրությունից հանվել են ու պահ տրվել։ Քննարկումներ են գնում ԿԳՄՍ նախարարության հետ՝ դրանք նորից ցուցադրության հանելու համար, մոտ ժամանակները պարզ կլինի, թե որտեղ դրանք կցուցադրվեն։ Գորգերի նկատմամբ հանրային պահանջ կա։ Բացի այդ՝ ճիշտն այն է, որ դրանք շարունակվեն ցուցադրվել, որ չստացվի, թե մենք հրաժարվում ենք մեր արժեքավոր ժառանգությունից»,– ասաց Վարդան Ասծատրյանը։

Նշենք, որ Շուշիից տարհանված գորգերը ի սկզբանե պահ էին տրվել  Հայաստանի պատմության թանգարանին, 3 ամիս անց այնտեղ նորոգում էր սկսվել եւ 2021թ. փետրվարին ցուցանմուշները  տեղափոխվել էին  Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան։ Նախատեսվում էր՝ գորգերն այստեղ պահել 6 ամիս, բայց համապատասխան պահման վայրի բացակայության պատճառով, դրանք մնացել էին ճարտարապետության ազգային թանգարանում։

Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր,   որ գորգերի համար արժանապատիվ տեղ են փնտրում Արցախում։

«Հարցն օրակարգում է, հունվար ամսին պետք է այդ հարցը լուծվի»,– ասել էր  Լուսինե Ղարախանյանը։

Արայիկ Հարությունյանի՝ փետրվարի 7–ի հրամանագրով, Լուսինե Ղարախանյանն ազատվել էր Արցախի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնից. մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Անահիտ Հակոբյանը։

Փետրվարի 9–ին, Արցախի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել Շուշիի գորգերի թանգարանից փրկված հավաքածուի վերաբերյալ։ 

Հաղորդագրության մեջ նշվում էր, որ նախարարությունը պատրաստակամություն է հայտնել Ստեփանակերտում տրամադրել համապատասխան շենք հավաքածուի համար, ինչպես նաեւ թանգարանին տալ պետական կարգավիճակ՝ հոգալով պահպանման բոլոր ծախսերը, բայց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը մշտապես պնդել է հավաքածուի վաճառքի առաջարկը՝ հիմնավոր չհամարելով Արցախի կառավարության կողմից տրվող պայմաններն ու անվտանգության երաշխիքները:

«Արցախի Կառավարությունը պատրաստ է ապահովել գորգերի հավաքածուի տեղափոխությունն Արցախ եւ հավուր պատշաճի պահպանումն ու պաշտպանությունը՝ տրամադրելով համապատասխան շենքային պայմաններ, պահպանման բյուջե եւ թանգարանի պետական կարգավիճակ՝ միաժամանակ երաշխավորելով Վարդան Ասծատրյանի սեփականության իրավունքի պաշտպանությունը:

Բնականաբար, պատրաստ ենք առաջարկվող պայմաններն ամրագրել նաեւ պատշաճ գրավոր ձեւով: Հիշեցնենք, որ Շուշիում եւս տարիներ շարունակ կառավարությունը ապահովել է հավաքածուի պահպանման ծախսերը եւ, սեփականատիրոջ խնդրանքի հիման վրա, պատերազմի ժամանակ աջակցել Շուշիից գորգերի տարհանման աշխատանքներին:

Ցավալի ու զարմանալի են սեփականատիրոջ այն պնդումները, որ մեր կողմից հավաքածուի անվտանգության բավարար երաշխիքներ չեն տրամադրվում՝ անտեսելով այն հանգամանքը, որ նույն երաշխիքները գործում են նաեւ Արցախում բնակվող յուրաքանչյուր անձի անվտանգության համար: Անընդունելի են անվտանգության երաշխիքների նման շահարկումները, առավել եւս, երբ տեսանելի է դրանց տողատակը:

Կառավարությունը ներկայումս չի պատրաստվում որեւէ կերպ քննարկել գորգերի հավաքածուն գնելու առաջարկը, քանի որ հետպատերազմյան հրատապ ու առաջնահերթ կարիքների պայմաններում ողջամիտ ու բարոյական չենք համարում նման գնում կատարել:

Տեղեկացնենք, որ սեփականատերն առաջարկել է 1 մլն դոլլարով գնել հավաքածուն, իսկ սկզբնական փուլում շատ ավելի բարձր գին էր ներկայացվում: Մեր կողմից առաջարկվել է նախեւառաջ փորձագիտական գնահատում իրականացնել՝ պատկերացում կազմելու համար հավաքածուի իրական արժեքի վերաբերյալ: Փորձագիտական գնահատման նախնական արդյունքներով գորգերի հավաքածուի արժեքը զգալիորեն ավելի ցածր է, սակայն, այնուամենայնիվ, դա չի ազդում հավաքածուն գնելու հարցն այս փուլում չքննարկելու մեր դիրքորոշման վրա: Կառավարությունը պատրաստ է Արցախում ապահովել հավաքածուի պահպանման ու հանրահռչակման բոլոր պայմանները՝ առանց ներկայումս կամ ապագայում այն գնելու հնարավորության հետ կապված որեւէ նախապայմանի: Ուստի՝ մենք հակված ենք, որ հավաքածուն գնելու հարցի քննարկումը պետք է թողնել ապագային՝ ամբողջովին երաշխավորելով Վարդան Ասծատրյանի սեփականության իրավունքը»,– ասվում էր հաղորդագրության մեջ։

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրն այս հաղորդագրության մեջ տեղ գտած որոշ հայտարարություններ զրպարտանք է որակում։ Վարդան Ասծատրյանի խոսքով, եթե Արցախում գորգերին տանիք տրվի եւ այն պետական կարգավիճակ ստանա, բայց գորգերի հավաքածուի սեփականատերը մնա ինքը, ապա այդ գորգերը լինելու են խոցելի վիճակում։

«Ես Արցախի ԿԳՄՍ նախկին նախարարին ասել եմ, որ թանգարանը պետք է պետական կարգավիճակ ունենա, որովհետեւ Արցախում իրավիճակն անորոշ է, իսկ մասնավորի կարգավիճակում այդ գորգերն Արցախ տանելը՝ վտանգավոր։ Եթե թանգարանը պետական կարգավիճակ ստանա, Ադրբեջանը խոսելու տեղ չի ունենա։ Ադրբեջանցիները մայիսից Շուշիի գորգերի թանգարանի որս են կազմակերպել, հայտարարել են՝ իբր ես գողացել եմ գորգերը, բայց դա աբսուրդ է, մենք այդ թանգարանը հիմնել ենք 2011–ին, իսկ Շուշիիում 1992–ից ադրբեջանցի չկա։ Սրանից ելնելով է, որ ես չեմ համաձայնում  մասնավորի կարգավիճակով գորգերը տանել Արցախ։ Եթե ադրբեջանցիները այդ ամենն արած չլինեին, խնդիր չկար, ես գորգերը կտանեի Արցախում ցուցադրության կհանեի, բայց ես գիտեմ, որ նրանք լուրջ աշխատանքեր են կատարում, դիմել են միջազգային տարբեր կազմակերպություններ։

Իսկ պետական կարգավիճակը նշանակում է, որ այդ թանգարանը լինելու է պետական սեփականություն։ Պետական սեփականություն լինելու համար, ես ասել եմ, որ պետք է ժամանակացույցով պայմանագիր կնքվի, բայց այդ առաջարկը չի ընդունվել։ Հասկանում եմ հետպատերազմյան վիճակը, ծանր պայմանները, բայց հենց դրա համար էլ առաջարկել եմ ժամանակացույցով կնքել պայմանագիրը։ Եթե պայմանագիրը կնքեն առանց ժամանակացույցի, դա առոչինչ է համարվելու։ Պետական կարգավիճակ ունենալու համար պետք է ձեռքբերման պայմանագիր լինի, այդ պայմանագրում ոնց պետք է նշեն՝ ինչպես են ձեռք բերել այդ գորգերը, եթե ժամանակացույցը չկա։ Արցախի ԿԳՄՍ–ն ասում է, որ թանգարանին պետական կարգավիճակ է տալիս, բայց երաշխավորում են իմ սեփականության իրավունքը, չի կարող նման բան լինել, չի կարող մի բան ունենալ պետական կարգավիճակ, բայց  լինել մասնավորի սեփականություն։ Ես ամեն ինչ արել եմ, որ այդ գորգերը լինեն Արցախի ժողովրդինը։ Այս երաշխիքը ոչ թե ինձ, այլ թանգարինն է պետք»,– ասաց Վարդան Ասծատրյանը։

Անդրադառնալով հայտարարությանը, թե սեփականատերն առաջարկել է 1 մլն դոլլարով գնել գորգերի հավաքածուն, Վարդան Ասծատրյանն ասաց.

«Հեքիաթ է, նման խոսակցություն չի եղել, չգիտեմ՝ ինչու են նման բան գրել։ Ցավալի է, որ նախարարությունն այդ ճանապարհն է ընտրել։ Հաղորդագրությունից  պարզ է, որ դրա հետեւում ականջներ կան, դա նախարարությանը վայել գրություն չէ։

Ես ոչ մի թիվ չեմ հայտարարել, կամ ինչու պիտի հայտարարեի, եթե 2021թ. ամռանը նախկին  նախարար Լուսինե Ղարախանյանին ինքս եմ առաջարկել՝ Հայաստանի ԿԳՄՍ–ին նամակ գրել, որ փորձագիտական աշխատանք անեն, անձնագրավորեն գորգերը եւ գնահատեն դրանք»։

Հայաստանի ԿԳՄՍ–ի «Մշակութային արժեքների փորձագիտական գնահատման կենտրոն» ՊՈԱԿ–ը իրականացրել է այդ փորձագիտական աշխատանքները, սակայն, Ասծատրյանի խոսքով՝ դեռ վերջնական թիվ չկա, թե ինչքան արժե գորգերի հավաքածուն։

«Թվեր հնչեցնում են, սեւագրի տեսքով դա կա, բայց ոչ վերջնական, քանի որ շահարկումներ սկսվեցին եւ փորձագիտական կենտրոնը կանգնեցրեց այդ պրոցեսը։ Ես հիմա չեմ ուզում ինչ–որ թվեր հայտարարել, օդում հայտարարություններ անել չեմ սիրում»,– նշեց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրը։

Վարդան Ասծատրյանը կասկածներ ունի, որ Արցախի ԿԳՄՍ–ի տարածած հաղորդագրությունը համաձայնեցված չէ նորանշանակ նախարարի հետ, թեեւ այն արվել է նրա նշանակումից օրեր անց։ 

«Ինչպես կարող է նոր նշանակված նախարարը նման գրություն գրել, պետք է չէ՞ ինձ հետ կապվեր, իրավիճակին առավել մանրամասն տեղեկանար, բայց ինձ հետ ոչ մեկ չի կապվել։ Նոր նախարարին կամ դժվար կացության մեջ են դրել, կամ էլ ինքը տեղյակ է ամեն ինչից, եւ եթե տեղյակ է, դա նշանակում է, որ ... չեմ ուզում ասել։ Բայց ես ավելի շատ հակված եմ, որ ինքը տեղյակ չի եղել, հետեւաբար ինքը պետք է ճշտի ու հասկանա՝ ինչ է կատարվում նախարարությունում։

Ի դեպ, այդ հաղորդագրությունը կարելի է ասել՝ զրպարտանք էր։ Գրել են, թե «տարիներ շարունակ կառավարությունը ապահովել է հավաքածուի պահպանման ծախսերը», սուտ են ասում, նման բան չկա։ Թանգարանի ստեղծումից ի վեր՝ ջեռուցման նպատակով 500 000  դրամ են վճարել, մի աշխատողի էլ՝ ֆոնդապահին,  3–ից 4 տարի ամսական 50 000 դրամ են վճարել, դա է եղել պետության ֆինանսավորումը այդ տարիներ ընթացքում»,– հավելեց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրը։

Արցախի ԿԳՄՍ նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ծանոթ է եղել նախարարության տարածած հաղորդագրության բովանդակությանը, բայց տեղեկացված չէ թեմային վերաբերող գործընթացներից։

«Ես տեղյակ եմ եղել, որ նման բովանդակությամբ հաղորդագրություն է տարածվելու, որովհետեւ ասել են, որ «գործընթացն այս հունով է գնում»։ Այդ հաղորդագրությունը պատրաստ էր հրապարակման, եւ ես չէի կարող կասեցնել նախարարության աշխատանքը, քանի որ այդ գործընթացներին  ծանոթ չեմ եղել։ Ես չեմ խոսել Վարդան Ասծատրյանի հետ, բայց փոխնախարարին ասել եմ, որ նրա հետ կապվի ու ասի, որ գա եւ ներկայացնի իրավիճակը։ Այս պահի դրությամբ դեռ պատասխան չեմ ստացել»,– նշեց Անահիտ Հակոբյանը։

Նորանշանակ նախարարը Վարդան Ասծատրյանին հրավիրեց իր մոտ, որպեսզի միասին քննարկեն Շուշիի գորգերի թանգարանի ճակատագիրը։

Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը