Հայերեն
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Մենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր Ավետիսյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան

Տնային աշխատանքը այստեղ պետք է անենք՝ Ստեփանակերտում և Երևանում, ոչ թե Բրյուսելում․ Թևան Պողոսյան

Ալտերնատիվ կարծիք

Ի՞նչ պետք է տար Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը Հայաստանին, եթե վերջինս որևէ բան չի արել, որպեսզի թղթի վրա գրվածները կյանքի կոչվեին։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի տնօրեն, քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ նշելով, որ պետք է կարողանանք գնահատել՝ այն ինչ գրված է կյանքի կոչվելո՞ւ է, թե ոչ։

«Դեռ ոչինչ չի տվել հանդիպումը և այդպես էլ կարող է մնալ, եթե որևէ գործողություն չանենք։ Այդ գործողություններն անելիս պետք է չմոռանանք, որ միայնակ չենք և մեր թշնամիները մեր դեմ են աշխատում, հնարավոր է՝ այդ փաստաթղթերն օրակարգային իմաստով ավելի շատ իրենք օգտագործեն։ Ամբողջ հանդիպման իմաստը միտված էր առևտրային, ճանապարհային օրակարգերին, որոնք այսօրվա դրությամբ թուրք-ադրբեջանական օրակարգից են, քան հայկական շահերից։ Հերթական ձևով ամրագրումներ արեցինք, որ ապագայում եվրոպական միության կողմից էլ օգտագործվելու է իրենց տնտեսական շահերն առաջ տանելու համար։ Դժվար է կանխատեսել՝ արդյոք այդ թուղթը որևէ բան տալու է մեզ, թե՞ ոչ, եթե, իհարկե, բոլորս չվերածվենք մեկ բռունցքի և աշխատենք հանուն մեր հայական շահերը առաջ տանելու, ինչը հավատ չի ներշնչում այսօրվա իշխանությունների օրոք»,- նշեց նա։ 

Նրա խոսքով՝ դատելով Ալիևի խոսքերից կարող ենք նկատել, որ նա ինչպես Արցախն է համարում ադրբեջանական, այնպես էլ Սյունիքը և մյուս մասերը. «Ալիևն այսօր էլ հարցազրույցում ասել է՝ Արցախյան հարց այլևս չկա, կարգավիճակի խնդիր չկա, Հայաստանն էլ պետք է ենթարկվի բոլոր պահանջներին, որոնք իրենք դրել են՝ ստորագրի խաղաղության պայմանգիր և ապրի ինչպես հարևաններ։ Նրա խոսքերից կարելի է հասկանալ, որ ասում է՝ Արցախն էլ է իմը, Զանգեզուրն էլ, Սևանն էլ են վերցնելու, Երևան էլ են գալու։ Իրենք ունեն հեռահար ծրագրեր, որոնք փորձում են անել։ Թե ինչ է Ալիևը մտածում՝ ուղղակի պետք է լսել նրան․ ի տարբերություն այլ թշնամիների՝ նա ամենաազնիվն է։ Այդ իմաստով հայ ազգից գաղտնիք չի պահում, ասում է՝ ինչ է մտածում և ինչ է անելու։ Այլ հարց է, թե ինչ են ասում և անում  մեր իշխանութունները․ հանդիպումից 5 րոպե առաջ ֆեյսբուքում բացատրություններ ներկայացնելու փոխարեն ցանկացած հանդիպումից առաջ պետք է հասկանալ՝ ինչ գործողություններ անել, որ թշնամին ոնց ուզենա էդպես չմեկնաբանի։ Դրա համար գործողությունները պետք է անել տանը, ոչ թե Բրյուսելում։ Մեր տնային աշխատանքը այստեղ պետք է անենք՝ Ստեփանակերտում և Երևանում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է երկաթգծի շահագործմանը և դրա հնարավոր կյանքի կոչվելու դեպքում՝ անվտանգության երաշխիքներին, ապա Պողոսյանը նկատեց. «Երկաթգծի նախագիծը պատկերացնելու համար պետք է հասկանանք՝ ինչ կա իրականության մեջ։ Երկաթգծի մեծ մասը չկա։ Ադրբեջանի տրանսպորտի նախարարն ասել է, որ կառուցումը կավարտեն 2023 թվականին։ Անվտանգության երաշխիքներ, բնականաբար, ոչ ոք չի կարող տալ, որովհետև լավագույն օրինակն է հիշել երկրաշարժից հետո, երբ Հայաստան ապրանքներ էր գալիս ամեն ինչ վերահսկվում էր Մոսկվայի կողմից, բայց արդյոք ապրանքներն անվտա՞նգ էին գալիս, իսկ հիմա ո՞վ է երաշխավորելու։ Հավատո՞ւմ եք, որ Ադրբեջանը երաշխավոր է լինելու հայկական բեռներին։ Հակված եմ մտածել՝ չկա երաշխիք և երբեք էլ չի լինելու։ Ադրբեջանը ցանկացած տեղ օգտագործելու է նույն մոտեցումը, ամեն բան դիտարկում է առևտրի տիրույթում․ քարտեզներ է պետք, այսքան գերիներ կտանք, սա է պետք, սա կտանք․․․»,- նշեց Թևան Պողոսյանը՝ եզրափակելով, որ այն, ինչ կապված է Ադրբեջանի հետ երաշխիք չունի։

Սոնա Հարությունյան

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա ՍողոմոնյանԱնհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա ԿոստանյանUcom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումըԻշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք ՉալաբյանԿրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան ԴումիկյանՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել