Ռուսաստան մեկնող ինքնաթիռը կործանվել է. կան բազմաթիվ զոհեր
ՄիջազգայինՌԴ Իրկուտսկ քաղաքի մոտակայքում Ան-12 օդանավ է կործանվել, ավիավթարի վայրը պարզվել է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Սիբիրի որոնողափրկրարական կենտրոնին:
Նախնական տվյալների համաձայն՝ օդանավն ընկել է Պիվովարիխա գյուղի շրջանում՝ օդանավակայանից ոչ հեռու: Նշվում է, որ ինքնաթիռը վայրէջք կատարելիս երկրորդ շրջան է կատարել և անհետացել է ռադարների տեսադաշտից:
ԱԻՆ տվյալներով՝ օդանավում 8 մարդ է գտնվել: Ընկնելիս օդանավը բռնկվել է: Ինքնաթիռը դեռևս չեն հայտնաբերել: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ծառայությունները: