Հայերեն
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» 

«Միմյանց սկսեցինք ձորը հրել». բժիշկ Սուրեն Սահակյանը 44-օրյա պատերազմին մասնակցել է որպես տանկիստ

Տեսանյութեր

Սուրեն Սահակյանը թեեւ մասնագիտությամբ բժիշկ է, բայց 44-օրյա պատերազմի ժամանակ ռազմաճակատ է մեկնել որպես տանկիստ։

Նա վիրավորվել է Շուշիում, բայց մինչեւ այդ հասցրել է մասնակցել բերդաքաղաք Շուշիի համար մղվող մարտերին։ 

Սուրեն Սահակյանը Հրազդանից է, ծառայել է 2014 թվականին՝ Արցախի Մարտակերտի շրջանի Սրխավանդ գյուղում։ Մասնակցել է Ապրիլյան պատերազմին։
NEWS.am-ի հետ զրույցում նա պատմում է, որ Ապրիլյան պատերազմից հետո իր սրտում վախ է եղել, որ կրկին պատերազմ կսկսվի. 
«Վախ կար ոչ թե ինձ համար, այլ հետագա սերունդների, որովհետեւ 3 տարի հետո ճանապարհելու էի փոքր եղբորս։ 2019 թվականին եղբորս ճանապարհեցինք բանակ, ընկավ իմ հրամանատարի հրամանատարության տակ՝ Եղնիկներում։ Սեպտեմբերի 26-ին դիրքերից իջավ, զանգեց ինձ, խոսեցինք, ասաց՝ երեւի էլի բարձրանալու եմ, ասացի՝ ինչի՞ Վահե ջան, ասաց՝ լարվածություն կա, կուտակումներ կան, երեւի էլի կգնանք։ Առավոտյան արթնանում եմ մորս լացից, ինձ ասում է՝ վեր կաց, պատերազմ է սկսել։ Մոտս դեժավյու էր. միանգամից գնացել եմ զինկոմիսարիատ, ասել եմ՝ ինձ «Եղնիկներ»տարեք, ասացին՝ «Եղնիկներ» չեն տանելու, հատկապես, որ եղբայրս այնտեղ է, բայց կամավորագրությունս ընդունեցին։ Ասացին՝ գնա, իրերդ վերցրու, արի»։

Սուրեն Սահակյանը կամավորագրվել է որպես բժիշկ, սակայն ռազմաճակատ է գնացել որպես տանկիստ։

«Գնալուցս մի օր առաջ երազ տեսա՝ կռիվ էր գնում բերդի մոտ, բերդը ծանոթ էր, բայց չէի կարողանում հիշել՝ ինչ բերդ է, սպիտակ պատերով էր, ինչ-որ պայթյուն է լինում, ես աջ թեւս բռնած գնում ու մտնում եմ փոսի մեջ։ Ճանապարհից մեզ հայտնեցին, որ Շուշի ենք գնում, միանգամից բերդը եկավ աչքիս առաջ»,- պատմում է նա։

Սուրեն Սահակյանն ասում է, որ Շուշիում իրենց զբաղեցրած դիրքը բարենպաստ էր. 
«Էնքան լավն էր, որ մենք քարեր էին շարել, դեմն էլ փայտ էինք դրել, որ եթե ձորից եկող լիներ, փամփուշտ ծախսել պետք չլիներ, փայտը հանում էինք ու քարերն իջնում էին ներքեւ։ Սպասում էինք դիվերսիայի, սկսեց քաղաքից ձայներ գալ։ Փաստորեն կռիվը գնում էր քաղաքում, իսկ մենք տեղյակ չէինք. կապ ենք տալիս՝ նորմալ է։ Մեր դիրքի վրա սկսեցին հրետանիով աշխատել։ Ֆիլմեր տեսել էի, հորս պատմություններ ինձ հերիք էր, բայց երբեք չէի պատկերացնի, որ ես կհայտնվեմ այդ իրավիճակում. 20 մետրի վրա սկսեցինք կռիվ տալ։ Մենք քիչ էինք, իրենք՝ շատ. մոտ 100 հոգի կային։ Հասան խրամատին, արդեն մտնում էին խրամատ, ես մի 3 անգամ կրակեցի մեկին, բայց չնկավ, երբ արդեն մտնում էր խրամատ, ինձ տղերքը գոռացին՝ Սուրո նահանջում ենք 2-րդ խրամատ, միանգամից խրամատից ինձ ընկերս քաշել ու ասել է՝ վազի»։ 

Սուրեն Սահակյանն այդ ընթացքում վիրավորում է ստանում, բայց շարունակում է կրակել.
«Թեւս ընկավ, բարձրացրի թեւս, բռնեցի ավտոմատը, կրակեցի 2 հատ, էլի ընկավ, զգացի, որ ինչ-որ վառող բան կա, ձեռք տվեցի, զգացի՝ թաց է, հասկացա՝ արյուն էր, գոռացի՝ տղերք, ես էլ եմ վիրավոր։ Մենք շրջափակվել էինք, բայց չէինք տեսնում, որ շրջափակված ենք։ Հասկացանք, որ եթե մի քիչ ուշացնում ենք,  այդ 13 հոգով մնում ենք այդտեղ, մեր գերեզմանը կնքվում է։ Միանգամից հերթով սկսեցինք իրար հրել ձորը։ Ստեփանակերտի մուտքի մոտ արդեն շտապ օգնության մեքենա եկավ, 3 վիրավոր էինք, մեզ տարան հոսպիտալ։ Մինչեւ հոսպիտալ մտնելն ամեն ինչ հիշում եմ, մտել եմ հոսպիտալ ու գլուխս սկսել է պտտվել»։

Սուրեն Սահակյանը համոզված է՝ այն տղաները, որոնք ողջ են մնացել 44-օրյա պատերազմում, նորից պատրաստ են լինելու մեկնել ռազմաճակատ. «Ոնց տրվեցին հողերը, ինչը ոնց եղավ, դա արդեն մեր գործը չի. մեր սերունդներն իրենց տեղում էին ու մենք ունենք տենց տղաներ։ Այն հերոսներին, որոնց մենք կորցրինք, այսօր մենք ունենք այդպիսի լիքը հերոսներ՝ իրենց տներում նստած, համոզված եմ, որ էլի պետք եղավ, իրենք այնտեղ են լինելու։ Երբ ասում են՝ այս երկրում ինչն ես սիրում, այ էդ տղերքին սիրում եմ»։

Ավելին...

Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՀանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ