7 խաղաղապահ է զոհվել
ՄիջազգայինՍոմալիի հարավում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Սոմալիում Աֆրիկյան միության խաղաղապահ առաքելության առնվազն յոթ անդամ է զոհվել, հայտնում է Somali Guardian լրատվական կայքը:
Կայքի փոխանցմամբ՝ ինքնաշեն ռումբը պայթել է այն ժամանակ, երբ խաղաղապահների շարասյունն անցնում էր Մահադայ քաղաքի Միջին Շաբելե հատվածով: Պայթյունի հետեւանքով զոհվել է յոթ զինծառայող, ոչնչացվել է մեկ զրահափոխադրիչ: Իշխանությունները հարձակման մեջ մեղադրել են «Ալ-Շաբաբ» խմբավորմանը: