Հայերեն
Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Զինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է ՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութ Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե 

«Խաղաղություն հաստատելու իշխանության այս թեզը կեղծ է, պոպուլիստական ու վտանգավոր». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները շարունակում են միմյանցից «դրական ազդակներ» ստանալ: Երեկ նման հայտարարությամբ հանդես եկավ նաև Թուրքիայի նախագահը: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ երրորդ կողմի միջոցով Նիկոլ Փաշինյանի կողմից հանդիպելու առաջարկ է ստացել: Թուրքագետ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ռուբեն Մելքոնյանի հետ զրուցել ենք փոխադարձ մեսիջների, դրանցից բխող վտանգների մասին:

«Դեպքերի նման հաջորդականությունն ակնհայտ է դարձնում այն փաստը, որ տեղի է ունենում հայ-թուրքական որոշակի գործընթաց, որի մասին դեռ ամիսներ առաջ էր խոսվում, սակայն որևէ կերպ պաշտոնական հաստատում չէր ստանում: Այդուհանդերձ, փաստորեն, այդ լուրերը ճիշտ էին: Այս ամբողջ գործընթացի ոճը հուշում է, որ հայթուրքական հարաբերությունների հնարավոր հաստատման օրակարգն ամենևին էլ անվտանգ չէ Հայաստանի համար. այդ օրակարգը շարունակում է ձևավորվել թուրքական նախապայմանների ոգով, որոնցում Թուրքիայի կողմից որևէ լուրջ փոփոխություն չի նկատվում: Իհարկե, եթե չարձանագրենք, որ զավթելով Արցախի մի հատվածը՝ Թուրքիան այժմ արդեն ոչ թե պահանջում է հողերի վերադարձ Ադրբեջանին, այլ Հայաստանից պահանջում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Արցախի մնացած մասը ներառյալ: Դեպքերի վերոնշյալ հաջորդականությունը ևս մեկ անգամ փաստում է, որ առկա գործընթացը հասարակության լայն շերտերին շրջանցելով է տեղի ունենում: Ասում են, թե պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, բայց չի խոսվում այն մասին, որ պատրաստ չենք մեր ազգային ու կարևոր նպատակներից որևէ զիջում անել»,-«Փաստի» հետ զրուցում ասաց Ռ. Մելքոնյանը:

Նա այս համատեքստում խոսեց դիվանագիտության մասին. «Ինձ մոտ կասկածներ կան, որ ԱԳՆ-ն լիովին և իր բոլոր գործառույթներով ներգրավված չէ այս գործընթացում: Հիշենք, որ փորձառու դիվանագետներ դուրս եկան ոլորտից: Միգուցե նրանց հեռացումն ինչ-որ առումով առնչվում է այս ամենի հետ: Համենայն դեպս, մենք տեսնում ենք, որ, ի տարբերություն հայ-թուրքական հարաբերությունների նախորդ, օրինակ՝ ֆուտբոլային դիվանագիտության փուլի, հիմա ԱԳՆին շատ պասիվ, անգամ դիտորդի դեր է վերապահված: Նույնիսկ պարզաբանումները տրվում են ոչ թե ԱԳՆ-ի, այլ ավելի շատ վարչապետի մամուլի խոսնակի կամ տարբեր քաղաքական գործիչների մակարդակով: Սա առնվազն թույլ է տալիս ենթադրել, որ ԱԳՆ-ն ամբողջությամբ այս գործընթացում ներգրավված չէ: Սա ևս առաջացնում է կասկածներ առ այն, որ այս գործընթացում, երևի թե, անցնում են այն կարմիր գծերը, որոնք իր գոյության ամբողջ ընթացքում մեր պետությանն իր առջև է դրել ու որոնց պաշտպանությանն է միտված ԱԳՆ-ն և մեր դիվանագիտությունը»:

Անդրադառնալով Փաշինյանի առաջարկի վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը և հիշելով նախորդ իշխանությունների կառավարման տարիները, երբ Էրդողանն ինքն էր նամակ հղում ՀՀ ղեկավարին՝ Ռուբեն Մելքոնյանը նախ շեշտեց. «Նախևառաջ պետք է ֆիքսենք, որ Թուրքիան միշտ էլ Հայաստանի հանդեպ ընդգծված թշնամական վերաբերմունք է ունեցել ու միշտ էլ ձգտել է ներխուժել Հարավային Կովկաս, Արցախյան կոնֆլիկտ և այլն: Բայց անցած տասնամյակների ընթացքում մեր պետությանը հաջողվել է կասեցնել թուրքական ձգտումները: Բացի այդ, միջազգային ու տարածաշրջանային իրավիճակը Թուրքիային թույլ չէր տալիս ներխուժել Արցախյան կոնֆլիկտ: Հիմա իրավիճակը փոխվել է նաև մեր ապաշնորհ քաղաքականության հետևանքով, որի պատասխանատուն, բնականաբար, ժամանակի իշխանությունն է: Հիմա Թուրքիան այսօր բացահայտ ընդգրկված է Արցախյան կոնֆլիկտի մեջ, Հարավային Կովկասի տարբեր խնդիրներում: Նախկինում ևս Հայաստանի հանդեպ թշնամական լինելով՝ Հայաստանի հետ շփվելու՝ Թուրքիայի գոնե հռետորաբանությունը և ոճը երբեք նման արհամարհական շեշտադրումներ չեն ունեցել: Խոսքը թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների մասին է»:

Անդրադառնալով մասնավորապես 2005- ին Էրդողանի կողմից Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակին՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Էրդողանը, որը հայտնի է որպես շատ կոպիտ հռետորաբանությամբ գործիչ, իր նամակով առաջարկում էր հարաբերություններ ստեղծել Հայաստանի և Թուրքիայի միջև: Իհարկե, խեղաթյուրելով իրականությունը՝ առաջարկում էր ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որը կքններ Ցեղասպանության հարցը: Այդուհանդերձ, Էրդողանի անգամ շեշտադրումները, դիմելու ձևը, նամակի բովանդակությունը համապատասխանում էին միջազգային դիվանագիտական էթիկետին, իսկ նամակի պատասխանը շատ ադեկվատ էր:

Նախագահ Քոչարյանն ուղղակի մերժել էր պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարը՝ առաջարկելով ստեղծել միջկառավարական հանձնաժողով այն տրամաբանությամբ, որ միջպետական հարաբերությունները պետք է կարգավորեն ոչ թե պատմաբանները, այլ քաղաքական գործիչները: Հաջորդ տարիներին էլ հայ-թուրքական շփումների, նամակների պարագայում երբեք նման արհամարհական մոտեցումներ չեն եղել: Թուրքիան, որը նախկինում, թեպետ նենգափոխելով ու պատմությունը կեղծելով, ինքն էր դիմում Հայաստանի ղեկավարին, հիմա Թուրքիայի նախագահը սուլթանի տոնով, իր խոսքում չնշելով անգամ Նիկոլ Փաշինյանի անունը, հայտարարություն է անում:Այսինքն, Թուրքիան հիմա ոչ թե խնդրողի դերում է, այլ մի պետություն, որին Հայաստանն է խնդրում:

Փաստորեն, սրանով Թուրքիան Հայաստանի առջև նոր նախապայմաններ առաջ քաշելու հնարավորություն է ստանում: Նախորդ բոլոր երեք նախագահների դեպքում ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Թուրքիայում արհամարհական, ֆոլկլորային մոտեցումներ չեն եղել: Չեն եղել «Նե օլդու, Փաշինյան» երգի նախատիպեր, որոնք ուղղված կլինեին ՏերՊետրոսյանին, Քոչարյանին կամ Սարգսյանին: Նրանք ադրբեջանական թատերական ներկայացումների մանրապատումների հերոսներ չեն դարձել, եղել են թուրք-ադրբեջանական թշնամու կերպարում, բայց ոչ արհամարհված: Դրա համար պետք էր, որ պարտությունից հետո Հայաստանի ղեկավարի կերպարը փոխվեր, որ այդ անձն իր պարտված կերպարով վնաս չտար Հայաստանին»:

Ամփոփելով ու խոսելով ՀՀ-ին թելադրվող օրակարգի մասին՝ Ռ. Մելքոնյանը մի քանի շեշտադրումներ ու արձանագրումներ արեց: «Հայաստանին ու հայ ժողովրդին ուղղված թուրքադրբեջանական օրակարգը, մեծ մասամբ, չի փոխվել: Դրանք այն հայտնի նախապայմաններն են, որոնց նորերն են ավելացել, ինչպես «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալն է և այլն: Հայաստանի նկատմամբ նրանց թշնամական քաղաքականությունը չի փոխվել. եթե կա փոփոխություն, ապա դա միայն այսօրվա իշխանության ընկալումների մեջ է: Այսինքն, թշնամին նույնն է, մոտեցումները՝ ևս, Հայաստանին ուղղված սպառնալիքները ևս նույնն են, ավելին՝ անգամ ավելացել են, բայց փոխվել են մեր ինքնապաշտպանական մեխանիզմները, այս իշխանությունների մոտեցումները: Սա արտաքին ու ներքին սպառնալիքներ է առաջ բերում: Արտաքինն այն է, որ, փաստորեն, հիմա իշխանության ղեկին մի ուժ է, որը թուրքական նախապայմաններին, ճնշումներին չի կարողանում դիմագրավել, միգուցե չի էլ ուզում ու, երևի, թուրքական այդ նախապայմանների, սպառնալիքների մեջ բացասական ոչինչ չի տեսնում: Բացի այդ, իր նկարագրով ու պահվածքով այս իշխանությունը թուլացնում է նաև մեր հասարակության դիմադրողականությունը: Հասարակությանը տալիս է մեսիջներ, թե «թուրքը թշնամի չէ», «վատը չէ», «պետք է խաղաղություն հաստատել», «պետք է դադարեցնել թշնամանքը» և այլն: Ու հասարակությունը, որի մի մասը, ինչպես տեսանք ընտրություններով, շարունակում է վստահել այս իշխանությանը, իր պաշտպանական բնազդն է թուլացնում, ինքն իրեն դնում է թուրքական վտանգի առաջ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ թուրքական մտածողությունը շարունակում է թշնամական մնալ:

«Այդ թշնամական մոտեցումն այս իշխանությունը վերարտադրում է, նենգափոխում ու հենց այդ տարբերակն է մեր հասարակությանը ներկայացնում: Սա երկակի սպառնալիք է ու սխալ քայլ: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցման, ինչպես նաև Արցախի հարցի ադրբեջանանպաստ պահանջները մեր պետականությունը մերժել է՝ հաշվի առնելով իր ինքնապաշտպանական բնազդը, այն, որ դրանց ընդունումը նշանակում է վնաս, պետականության կործանում: Խաղաղություն հաստատելու մասին այս իշխանությունների մոտեցումներն ու պատկերացումները ևս սխալ են: Այո, մենք բոլորս էլ խաղաղության ենք ձգտում, և որևէ նորմալ իշխանություն պատերամզի չի ձգտում: Հայաստանը ևս միշտ ձգտել է խաղաղության, բայց «թշնամանքը դադարեցնելու ու խաղաղության դարաշրջան հաստատելու» մասին այս իշխանության քարոզը չի բխում տարածաշրջանում առկա իրողություններից:

Թուրքիայում ու Ադրբեջանում թշնամանքը ոչ թե թուլացվում, այն խորացվում է, իսկ այստեղ փորձում են արգելել անգամ 100 տարվա ֆիդայական երգերը՝ դրանք համարելով թշնամանք Թուրքիայի հանդեպ: Սա է պատճառը, որ ոչ համարժեք իրավիճակ է սատեղծվում: Դու ուզում ես խաղաղություն հաստատել, իսկ դիմացինդ քեզ ատում է, զենքով գալիս է քեզ ոչնչացնելու: Այս պայմաններում որևէ խաղաղություն չի կարող լինել, դրա համար խաղաղություն հաստատելու իշխանության այս թեզը կեղծ է, պոպուլիստական ու վտանգավոր մեր պետության ու հասարակության համար: Այն հիմնված է կեղծիքի, ցանկալին իրականության տեղ ներկայացնելու գաղափարի վրա, այն չի բխում թուրք-ադրբեջանական իրական ազդակներից, որոնք իշխանությունները համարում են դրական, իսկ մասնագետները՝ բացասական»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՄարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԻշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԶինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԱվտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համար