Թալիբների առաջնորդը հայտարարել է, որ Աֆղանստանում կգործեն շարիաթի օրենքները
Միջազգային«Թալիբան» արմատական շարժման ղեկավար Խայբաթուլլահ Ախունդզադան ասել է, որ Աֆղանստանում նոր կառավարության նշանակումից հետո ուժի մեջ կմտնեն շարիաթի օրենքները: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ երկրի նոր իշխանությունները կպահպանեն բոլոր այն միջազգային պայմանագրերը, որոնք չեն հակասի իսլամի օրենքներին և ազգային արժեքներին:
Շարիաթը երկու հիմնական աղբյուրից՝ Ղուրանից և Սուննայից վերցված սովորույթների, կրոնական և բարոյական կանոնների ամբողջություն է: Ըստ շարիաթի՝ դավաճանությունը, դաջվածքները, հակառակ սեռին նմանվելը, կնոջը մոր հետ համեմատելը համարվում են մեղք: Մուսուլման կանանց համար, մասնավորապես, մեղք է մարմինը ցուցադրելը, անհնազանդությունը ամուսնուն, ճանապարհորդելը առանց մերձավոր ազգականի: