Հայերեն
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան

Այս մտածողությունը այլասերում է և՛ մարդուն, և՛ իշխանությունը

Հասարակություն

Իշխանություն իր հեղինակության տակ ինչ-որ գաղափարական հիմքեր է դնում (իզմ), այն պաշտպանված դարձնելու, կենցաղային շահարկումից կտրելու համար։ Մեզ մոտ, ցավոք, այդպես չի։ Եթե նախկիններն իրենց լեգիտիմությունն ապահովում էին կոռուպցիոն սխեմաների, օլիգարխների միջոցով, առաջնորդում էին խմբային շահով և «ճշտով», ապա ներկաների լեգիտիմության աղբյուրը կոռուպցիոն բացահայտումներն ու նախկինների ստվերների դեմ պայքարն է։ Եվ երբ իշխանությունների հեղինակությանը հասցվում է հարված, զուգահեռաբար տեղի են ունենում նախկինների հետ կապված կոռուպցիոն ենթադրյալ հանցագործությունների մասին հրապարակումներ։ Այսպիսով՝ կարծես՝ ակնարկում են, որ եթե ներկաները հեղինակազրկվեն ու թողնեն պաշտոնները, ապա կգան հանցավոր նախկինները։ Արդյունքում՝ պաշտոնյային չի հետաքրքրում իր հեղինակությունը, իսկ հանրությունը ոչ միայն չի պահանջում հեղինակազրկվածի հրաժարականը, այլև ավելի ամուր է կանգնում հեղինակազրկվածի կողքին։ Եվ անուղղակի ընկալվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի իրական նպատակը իշխանությունը պահելն է, նախկինների վերադարձը կանխելը։ Երեկ Գավառում հայտնի դեպքերից տուժեցին ոչ միայն կռվի մասնակիցներն, այլև հարված հասցվեց իշխանությունների հեղինակությանը, քանի որ վերջիններս չկարողացան կանխել փոխհրաձգությունը, ծեծկռտուքն ու հիվանդանոցի ջարդը։ Որոշ ժամանակ անց, երբ միջադեպի վերաբերյալ հրապարակվեցին առաջին վերլուծություններն ու մանիպուլյացիաները, վարչապետի մամլո քարտուղարը Ֆեյսբուքի էջում կատարեց գրառում նախկին որոշ պաշտոնյաների ենթադրյալ հանցանքների մասին։ Արդյո՞ք այս շղթայական զուգահեռումն արվեց վերը նշված մարտավարության հանգույն՝ իշխանության հեղինակությունը պաշտպանելու համար։ Կոռուպցիայի դեմ պայքարը իշխանությունների հեղինակության պաշտպանության տակ տեղավորելն ունի քողարկված վտանգ։ Երբ իշխանությունները մի օր լուրջ, գաղափարական, հայրենանվեր գործ անեն, մտադրվեն վերադարձնել Հայաստանից գողացվածը (օրինակ՝ ազգայնացնեն չեղած պարտքի դիմաց խլված գույքը, «Գազպրոմ-Արմենիան», երկաթուղին, լյուստրացիա ու վեթինգ անեն, Հայաստանից օտար-ռուսական զորքերը դուրս հրավիրելու որոշում ընդունեն, և այլն), ապա հանրությունը չի գնահատի իշխանությունների ազգանվեր քայլը, այն կկապի հեղինակության պաշտանության հետ։ Պարզ ասած՝ մարդը շղթայական իներցիայով կկարծի, թե լավ բանն արվում է իշխանությունը պահելու-պաշտպանելու համար, ոչ թե Հայաստանի և քաղաքացու ազատության, ազգային իղձերի իրականացման։ Այս մտածողությունը այլասերում է և՛ մարդուն, և՛ իշխանությունը։ Հետևաբար՝ շղթան պետք է կոտրել օր առաջ, քանի դեռ այն չի շահարկվել մեր ազատության թշնամիների (արտաքին-օտար ուժերի) կողմից։ Նման այլասերումները չեզոքացնելու համար պետք է իշխանության հեղինակության տակ գաղափարական հայեցակարգ, արժեքներ դնել, հրաժարվել հեղափոխական-հիստերիկ մեթոդաբանությունից, բոլորին հավասարեցնել օրենքի առաջ, օրենքը բարձրացնել ամենից վեր։

Թաթուլ Մկրտչյան

ՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելՁևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանԷս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքին