Հայերեն
Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան 

Ֆրանսիայի ԱԺ պատգամավորը նախագիծ է ներկայացրել՝ օրենքի ուժով ստիպելու Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին

Միջազգային

Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն ԱԺ նախագահի սեղանին է դրել մի նախագիծ, որը խորհրդարանում ընդունվելուց հետո պետք է օրենքի կարգավիճակ ստանա՝ ստիպելով Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: Տեսիեն այս մասին հայտնեց Երևանում «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ամփոփելով նաև ֆրանսիացի խորհրդարանականների այցը Հայաստան:

-Պարոն Տեսիե, հայ ժողովրդի համար կարևոր օրը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը մեծ պատվիրակությամբ Հայաստանում էիք, ձեր այցի խորհուրդը ո՞րն էր, ի՞նչ հանդիպումներ եք ունեցել այստեղ:

-Ինչու մենք այս այցով Երևան եկանք հենց այդ օրը, որովհետև հիշատակման կարևորագույն օր է Ապրիլի 24-ը, որովհետև դա մեզ համար էլ Հայոց ցեղասպանության կարևորագույն հիշատակում է: Ճիշտն ասած, մենք կցանկանայինք գալ և պատերազմի ժամանակ, և միանգամից պատերազմից հետո: Իմ առաջին միտքն էր՝ գալ հայերի հետ ծննդյան տոները տոնել, հույսի, գեղեցկության տոները տոնել Հայաստանում, բայց այդ պահին հնարավոր չեղավ, այդ ժամանակ մենք ասացինք, որ միանշանակ, պարտադիր Ապրիլի 24-ին մենք պետք է գտնվենք Հայաստանում:

Եվ այս անգամ մենք կրկնակի պատճառ ունեինք Հայաստան գալու՝ ոչ միայն ցեղասպանության հիշատակման կարևորագույն իրադարձության համար, այլ նաև հարգելու այն բոլոր երիտասարդների հիշատակը, որոնք ընկան այս վերջին պատերազմի ընթացքում:

-Փորձագետները գնահատում են, որ ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո միջազգային ճանաչման հարցը կրկին ակտիվացել է, ի՞նչ կանխատեսումներ ունեք դուք, միջազգային հանրության կողմից ճանաչման շղթայական ռեակցիա կհետևի՞:

-Ասեմ, որ դա շատ մեծ խորհրդանշական նշանակություն ունի և կունենա հետևանքներ, որովհետև, այո, 106 տարի է անցել, բայց միևնույն է, երբ աշխարհի ամենահզոր երկիրը ճանաչում է ցեղասպանությունը, դա ունի որոշակի ազդեցություն աշխարհում, և դա շատ կարևոր փաստ է այս պայմաններում: Ասեմ՝ ինչու. ես այս հայտարարության հետևում լսում եմ Միացյալ Նահանգների կամքը՝ նորից հայտնվելու Մինսկի խմբի համանախագահության իրենց ճիշտ դերակատարման մեջ: Այսինքն՝ նորից վերագործարկելու Մինսկի խմբի համանախագահությունը՝ որպես խաղաղարար գործընթացի միակ հարթակ:

Բացի այս իրադարձությունից, նաև կա այն փաստը, որ նախագահ Մակրոնը զանգահարել է նախագահ Պուտինին, և նրանք ունեցել են ուղիղ խոսակցություն՝ շատ կարևոր թեմաների շուրջ, մասնավորապես Հայաստանին նվիրված, այստեղ տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: Եվ դա ևս մեկ անգամ փաստում է բոլոր կողմերի կամքը՝ վերագործարկելու Մինսկի խմբի համանախագահության հարթակը՝ բանակցային պրոցեսը վերսկսելու համար՝ ոչ միայն որպեսզի Արցախում ապրող ժողովրդի անվտանգությունն ապահովի, այլ ապահովվի նաև Հայաստանի անվտանգությունը:

Ես կարծում եմ, որ աշխարհի մեծ տերությունները սկսում են կամաց-կամաց հասկանալ այս ստեղծված իրավիճակի բնույթը, և իրենց շահերից է բխում, որպեսզի այս տարածաշրջանում հաստատվի երկարաժամկետ կայուն խաղաղություն: Պետք է այս հարցը լուծվի ՄԱԿ-ի մակարդակում, որևէ պատճառ չեմ տեսնում՝ ինչու ՄԱԿ-ը պետք է օգնի այս կամ այն երկրին և չօգնի Հայաստանին: Ես կարծում եմ, որ ՄԱԿ-ի մակարդակում ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այստեղ նորից վերականգնվի խաղաղությունը: Այս քանի օրը ես Հայաստանում ականատեսն եմ եղել հայ ժողովրդի արիությանը, քաջությանը ամբողջ տարածաշրջանում: Կարծում եմ, որ Հայաստանը արժանի է, որ իրեն սատարեն:

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան