Թուրքիայի ԱԳՆ-ն իր մոտ է կանչել Անկարայում ԱՄՆ դեսպանին
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի 1915 թ. իրադարձությունների մասին հայտարարությունից հետո ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը կանչվել է մեր նախարարություն և ընդունվել փոխնախարար Սեդաթ Օնալի կողմից»,-հայտնել են Թուրքիայի ԱԳ նախարարությունից։
Նշվում է, որ ԱՄՆ դեսպանին ասվել է` Բայդենի հայտարարությունն անվավեր է միջազգային իրավունքի տեսակետից, խորապես վնասում է թուրք ժողովրդին և վնասում է Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, որը դժվար կլինի վերականգնել: